Գեորգի Բագրատիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Բագրատիոն
վրաց.՝ გიორგი დავითის ძე ბაგრატიონი
Prince Giorgi of Georgia.jpg
Ծնվել էսեպտեմբերի 27, 2011(2011-09-27) (8 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունազնվական
Ծնողներհայր՝ David Bagration of Mukhrani?, մայր՝ Anna Bagration-Gruzinsky?
Giorgi Bagrationi (born 2011) Վիքիպահեստում

Իշխան Գեորգի Բագրատիոն (վրաց.՝ გიორგი დავითის ძე ბაგრატიონი, սեպտեմբերի 27, 2011(2011-09-27), Մադրիդ, Իսպանիա), Մուխրանիների իշխան, Բագրատիոնների տան ավագ ժառանգորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանը ծնվել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին, Մադրիդում և համարվում է վրացական Բագրատիոնների արքայատոհմի երկու ճյուղերի միությունից ծնված միակ զավակը։ Նրա հայրն է Բագրատիոն-Մուխրանիների արքայատոհմի գլուխ Դավիթ Բագրատիոնը (Բագրատիոն-Մուխրանիներ), իսկ մայրը՝ իշխանուհի Աննա Բագրատիոն-Գրուզինսկայան (Գրուզինսկայա արքայատոհմ, որը արքայատոհմի անվանումն է և չի թարգմանվում վրացական), որոնք ամուսնացել էին 2009 թվականի փետրվարին Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում։

2013 թվականի նոյեմբերի 3-ին Մցխեթի Սվետիցխովելի եկեղեցում տեղի է ունեցել փոքրիկի մկրտության արարողությունը, որն իրականացրել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II—ը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի մի քանի այլ սպասավորների հետ միասին[1]։ Մկրտության կնքահայր են դարձել իշխաններ Իռակլի Գեորգիևիչը և Գուրամ Բագրատիոնը (Բագրատիոն-Մուխրանիներ), ինչպես նաև Միխայիլ Ախվլեդիանին և գործարար Լևան Վասաձեն։ Մկրտության արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իռակլի Ալասանիան, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, մկրտյալի պապը՝ իշխան Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկին, վրացական ազնվականության ժողովի պատվիրակությունը՝ իշխանուհի Յեյ Բագրատիոն-Մուխրանին, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Ռուսաստանից, Սերբիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ռումինիայից և Վրաստանից[2]։

2013 թվականին ծնողների բաժանումից հետո, բնակվում է մոր հետ՝ Թբիլիսիի իրենց բնակարանում։ Հայրը շարունակում է ակտիվորեն մասնակցել որդու դաստիարակությանը։ Իշխանը խոսում է վրացերեն և իսպաներեն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]