Գեորգի Ադամիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գեորգի Ադամիա
Քաղաքացիությունը Flag of Georgia.svg Վրաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1981(1981-03-10)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, ԽՍՀՄ

Գեորգի Ադամիա, (վրաց.՝ გიორგი ადამია; մարտի 10, 1981, ԽՍՀՄ) վրացի ֆուտբոլիստ, «Սիոնի Բոլնիս» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Ադամիան իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենիքում՝ Վրաստանում: Նա սկզբում խաղացել է «ՏԳՈՒ» և «ՎԻՏ Ջորջիա» ֆուտբոլային ակումբների կազմում։ 2004 թվականին «ՎԻՏ Ջորջիա» ֆուտբոլային ակումբի կազմում դառնում է Վրաստանի չեմպիոն[2][3]:

Հայրենիքից դուրս իր առաջին ֆուտբոլային քայլերը Գեորգին կատարել է Ադրբեջանում` «Նեֆտչի» ֆուտբոլային ակումբի կազմում։ Այս ֆուտբոլային ակումբի կազմում նա խաղացել է մեկ մրցաշրջան և նրա ակումբը գրավել է երկրորդ տեղը Ադրբեջանական լիգայում։ 2005 թվականին դառնում է հերթական գավաթի խաղարկության ռմբարկուն։

Հինգ ամիս անց Ադամին տեղափոխվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ներկայացնող «Բաքու» ֆուտբոլային ակումբ։ Դրանից հետո նա համապատասխանաբար խաղեր է անցկացնում «Ղարաբաղ»[4][5] և «Ինտեր» ֆուտբոլային ակումբների կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. Georgia 2003/04 — RSSSF
  3. Azerbaijan 2004/05 — RSSSF
  4. «Season review: Azerbaijan»։ UEFA։ մայիսի 27, 2011։ Վերցված է սեպտեմբերի 24, 2014 
  5. «First Division club in Europe 2011-12»։ UEFA։ Վերցված է սեպտեմբերի 25, 2014