Գեորգի Աբզիանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Աբզիանիձե
վրաց.՝ გიორგი ნიკოლოზის ძე აბზიანიძე
Ծնվել էմայիսի 10 (23), 1907
Քութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1976(1976-04-06) (68 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Վրացական գրականության պատմության Շոթա Ռուսթավելու անվան ինստիտուտ
Գործունեության ոլորտգրականագիտություն
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Գեորգի Աբզիանիձե (վրաց.՝ გიორგი ნიკოლოზის ძე აბზიანიძე, 10 (23) մայիսի, 1907, Քութայիս, Ռուսական կայսրություն6 ապրիլի, 1976, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Աբզիանիձեն ծնվել է 1907 թվականի մայիսի 10-ին (մայիսի 23-ին) Քութայիսում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է 1929 թվականին։ 1935 թվականից աշխատել է Վրացական գրականության պատմության Շոթա Ռուսթավելու անվան ինստիտուտում։ Բանասիրական գիտությունների դոկտոր է (1964), պրոֆեսոր (1965

Մահացել է 1976 թվականի ապրիլի 6-ին Թբիլիսիում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին ռուսերեն լույս է տեսել Գեորգի Աբզիանիձեի «Ակակի Ծերեթելի։ Կյանքը և գործունեությունը» (ռուս.՝ «Акакий Церетели. Жизнь и творчество», վրացերեն հրատարակվել է 1960 թվականին), 1950 թվականին՝ ուսումնասիրությունների ու մենագրությունների «Վրացի դասականներ» (վրաց.՝ ქართველი კლასიკოსები) ժողովածուն։ Հեղինակել է «Ակնարկներ XIX դարի վրաց հասարակական մտքի պատմության» (վրաց.՝ ნარკვევები XIX საუკუნის ქართული საზოგადოებრივი აზრის ისტორიიდა, 1959) գիրքը։ Գրել է նաև հոդվածներ խորհրդային գրողների, ինչպես նաև գեղագիտության ու ռուս-վրացական գրական կապերի պատմության վերաբերյալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • აბზიანიძე გიორგი ნიკოლოზის ძე - ენციკლოპედია "საქართველო", ტ. 1, თბილისი, 1997, გვ. 29.