Գեոէմիդիդներ (լատին․՝ Geoemydidae), կրիաների կարգի ընտանիք։ Հայտնի է շուրջ 69, Հայաստանում՝ 1 տեսակ՝ կասպիական կրիան։
Ընտանիքն ընդգրկում է բուսակեր, լեշակեր ու գիշատիչ տեսակներ, որոնք բնակվում են ջրային, ջրամերձ և ցամաքային միջավայրերում։
Տարբերություններն են մուշկագեղձի ծորանների առկայությունը երրորդ և յոթերորդ եզրային թիթեղներում, ինչպես նաև բարձր 12-րդ զույգ եզրային սալիկներ, որոնք տարածվում են սուպրապիգալ ափսեի վրա[1]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։