Գեներալ Շերման
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գեներալ Շերման, հսկա սեքվոյադենդրոնի օրինակ, որն աճում է Կալիֆորնիայում գտնվող «Սեքվոյա» զբոսայգում։ Այն իր չափսերով համարվում է աշխարհի ամենամեծ ծառը։ «Գեներալ Շերման» ծառի բարձրությունը կազմում 83,8 մետր, բունի ծավալը գնահատվում է 1487 մ3 , քաշը՝1900 տոննա, իսկ տարիքը՝ 2300-2700 տարի։
«Գեներալ Շերման» ծառը մեր մոլորակի ամենախոշոր և ամենածանր կենդանի օրգանիզմն է։ Բայց միևնույն է այն չի համարվում ամենաբարձր Սեքվոյան (այդ ռեկորդը պատկանում է Գիպերիոն ծառին, որն պատկանում է «Մշտականաչ Սեկվոյա» տեսակին)։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառն իր անունը ստացել է 1879-ին Ուիլյամ Տեկումսե Շերմանի պատվին։ Անվան հեղինակն է բնագետ Ջեյմս Ուոլվերտոն (James Wolverton), որն պատերազմի ժամանակ ծառայել է Շերմանի հրամանատարության տակ, 9-րդ հնդկական հեծելազորի կորպուսում։
1931-ին, Գեներալ Գրանտի որոշ համեմատություններից հետո, հաստատվեց, որ «Գեներալ Շերմանը» իր բնի ծավալով համարվում է ամենախոշոր ծառը աշխարհում։
2006-ի հունվարին կոտրվեց Շերմանի ամենամեծ ճյուղը։ Պատահածի մասին վկաներ չկան։ Ճյուղը, որի տրամագիծը 2 մետր էր, իսկ երկարությունը 30 մետր, վնասել էր իրեն շրջապատող ցանկապատը և ընկել զբոսայգու մեջ։ Հսկայական ճյուղը կորցնելուց հետո, այն միևնույն է համարվում է ամենամեծ ծառը։
Ծառի Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրություն | 83,8 մ |
Բնի տրամագիծը (հողի վրա) | 31,3 մ |
Բնի առավելագույն տրամագիծը | 11,1 մ |
Բնի տրամագիծը 1,4 մ բարձրության վրա | 7,7 մ |
Բնի տրամագիծը 18 մ բարձրության վրա | 5,3 |
Բնի տրամագիծը 55 մետրի վրա | 4,3 մ |
Ամենամեծ ճյուղի տրամագիծը | 2,1 մ |
Ամենաառաջին ճյուղի բարձրությունը | 39,6 մ |
Բնի ծավալը | 1487 մ3 |
Ընդհանուր քաշը | 1910 տ |
Բնի քաշը | 1121 տ |