Գեներալը (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներալը
ռուս.՝ Генерал
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ[1] և դրամա
Թվական1992
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Նիկոլաև
Սցենարի հեղինակԻգոր Նիկոլաև և Վասիլի Սոլովյով
ԴերակատարներՎլադիմիր Գոստյուխին, Ալեքսեյ Ժարկով, Ալեքսանդր Խոչինսկի, Իրինա Ակուլովա, Վլադիմիր Մենշով, Եվգենի Կարելսկիխ, Վլադիմիր Ռոմանովսկի, Վիտալի Բազին, Մարինա Գավիլկո, Վլադիմիր Պերմյակով և Լեոնիդ Ռեուտով
ԵրաժշտությունԱլեքսեյ Նիկոլաև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն98 րոպե

«Գեներալը» (ռուս.՝ «Генерал»), 1992 թվականի ռուսական ֆիլմ-կենսագրություն Հայրենական մեծ պատերազմի որհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության հերոս, բանակի գեներալ Ալեքսանդր Վասիլևիչ Գորբատովի մասին (1891-1973)։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում Ալեքսանդր Վասիլևիչի դրամատիկ ճակատագրի՝ բանակի, բանտի, ճամբարի, արդարացման և կրկին բանակում ծառայության մասին, երբ անկախ ամեն ինչից, Ալեքսանդր Վասիլևիչը կարողացել է գոյատևել և պահպանել սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Հիմքում Ա. Վ. Գորբատովի ռազմական հուշագրություններն են, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1965 թվականին[2]։ Ֆիլմի հերոսներից շատերը պատմական են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Գոստյուխին – գեներալ Ա. Վ. Գորբատով
  • Ալեքսեյ Ժարկով – Լև Մեխլիս
  • Ալեքսանդր Խոչինսկի – Բորիս Պաստեռնակ
  • Սերգեյ Չուրբակով – լեյտենանտ Ավդոշին
  • Վլադիմիր Մենշովմարշալ Գեորգի Ժուկով
  • Իրինա Ակուլովա – Նինա Ալեքսանդրովնա Գորբատովա, կինը
  • Սվետլանա Կոնովալովա – Տատյանա Յուրևնա, դիվիզիայի հրամանատար Կ. Պ. Ուշակովի այրին
  • Եվգենի Կարելսկիխ – մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկի
  • Իգոր Շապովալով – մարշալ Սեմյոն Տիմոշենկո
  • Վլադիմիր Ռոմանովսկի – Նիկիտա Խրուշչով
  • Միխայիլ Բիչկով – Կոննով
  • Յուրի Մալյարով – Գրուզենբերգ
  • Վյաչեսլավ Գուրենկով – Իվաշեչկին
  • Էդուարդ Ֆրիբուս – Կոլկա, դասակային
  • Վասիլի Պոպով – գեներալ-մայոր Լ. Գուրտև
  • Վիտալի Բազինկոմիսար
  • Լեոնիդ Ռեուտով – Սուրովկին
  • Ալեքսանդր Բորովիկով – Ցվետկով
  • Միխայիլ Լևկոև – Մարկևիչ
  • Մարինա Գավրիլկո – Լյուբով Սերգեևնա
  • Վյաչեսլավ Մելեխով – գեներալ-լեյտենանտ
  • Վլադիմիր Պերմյակով – կապիտան-հատուկջոկատային

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Իգոր Նիկոլաև, Վասիլի Սոլովյով
  • Ռեժիսոր՝ Իգոր Նիկոլաև
  • Օպերատոր՝ Նիկոլայ Ժոլուդև
  • Նկարիչ՝ Յուրի Կաշանսկի, Իգոր Նիկոլաև
  • Հնչյունային օպերատոր՝ Անատոլի Ելիսեև
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Նիկոլաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0104327/
  2. Горбатов А. В. Годы и войны. — М.: Воениздат, 1989. — 366 с. — ISBN 5-203-00799-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]