Գենադի Նիկոլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Նիկոլաև
ռուս.՝ Геннадий Николаев
Ծնվել էհունիսի 11, 1932(1932-06-11)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՆովոկուզնեցկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվիպակ և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներ«Плеть о двух концах»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Գենադի Նիկոլաև (ռուս.՝ Геннадий Философович Николаев, հունիսի 11, 1932(1932-06-11)[1], Նովոկուզնեցկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային արձակագիր, ֆանտաստ գրող, գրականագետ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է 1971 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Նիկոլաևը ծնվել է 1932 թվականի հունիսի 11-ին Ստալինսկ (ներկայում՝ Նովոկուզնեցկ) քաղաքում։ Ավարտել է Տոմսկի ճարտարագիտական համալսարանի ֆիզիկա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ Որպես ինժեներ աշխատել է Նովոսիբիրսկում, Ուստ-Կամենոգորսկում, Իրկուտսկում, Անգարսկում։

1971—1974 թվականներին եղել է «Սիբիր» (ռուս.՝ «Сибирь», Իրկուտսկ) ամսագրի, իսկ 1989—1991 թվականներին՝ «Աստղ» (ռուս.՝ «Звезда», Լենինգրադ) գրական ամսագրի գլխավոր խմբագիրը։

1999 թվականից բնակվում է Գերմանիայում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Նիկոլաևի առաջին ստեղծագործությունը՝ «Плеть о двух концах» վիպակը, տպագրվել է Իրկուտսկի «Ангара» ալմանախում 1968 թվականին։

Առաջին գիրքը՝ «Плеть о двух концах», լույս է տեսել Արևելա-Սիբիրական գրքային հրատարակչությունում (Իրկուտսկ) 1970 թվականին։

1971 թվականին դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Գենադի Նիկոլաևը հեղինակ է 12 գրքերի, որ լույս են տեսել Մոսկվայում, Լենինգրադում, Իրկուտսկում։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плеть о двух концах։ Повесть. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1970. — 140 с. — Тираж 30 000 экз.
  • Большой дрозд։ Повесть и рассказы. — Иркутск, Вост.-Сиб. кн. изд-во, 1973. — 312 с. — Тираж 15 000 экз.
  • Лесная подстанция։ Повесть и рассказы. — М.։ Современник, 1978. — 335 с. — Тираж 100 000 экз.
  • Белый камень Эрдени։ Повесть // Белый камень Эрдени։ Сборник фантастики / Сост. Брандис Е., предисл. Стругацкие А. и Б. — Л.։ Лениздат, 1982. — Тираж 100 000 экз. — С. 484—535.
  • Город без названия։ Роман. — Л.։ Советский писатель, 1984. — 328 с. — Тираж 100 000 экз.
  • По важному делу։ Рассказы и повесть. — М.։ Советская Россия, 1984. — 349 с. — Тираж 75 000 экз.
  • День милосердия։ Рассказы и повести. — Л.։ Советский писатель, 1986. — 544 с. — Тираж 200 000 экз.[2]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Восточной Сибири։ Биобиблиогр. указат. — Иркутск։ Вост.-Сиб. кн. изд-во, 1983. — С. 127—128.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]