Գեյա (աստղադիտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյա
Изображение логотипа
COSPAR ID2013-074A
NSSDCA ID2013-074A
SCN39479
Ուղեծրի տեսակԼիսաժուի ուղեծիր
Պտույտի ժամկետմոտ 180 օր[1][2]
Գործարկման ամսաթիվդեկտեմբերի 19, 2013[3]
Գործարկման վայրՍոյուզ արձակման համալիր[3]
Գործարկման հրթիռՍոյուզ-2.1բ[3]
Զանգված2029 կիլոգրամ[1]
Կայքsci.esa.int/gaia/(անգլ.)

Գեյա (սկզբնապես` Աստղաֆիզիկայի գլոբալ աստղաչափական ինտերֆերոմետի (անգլ.՝ Global Astrometric Interferometer for Astrophysics) հապավումն է՝ Gaia[4]; հայերեն տառադարձմամբ՝ Գեյա, Գեա կամ Գայա), Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) օպտիկական տիրույթի տիեզերական աստղադիտակ է՝ Hipparcos նախագծի իրավահաջորդը։ Աստղադիտակի հիմնական խնդիրը մեր Գալակտիկայի աստղերի բաշխվածության մանրամասն քարտեզ պատրաստելն է։

Գեյան արձակվել է արբանյակի ուղեծիր 2013 թվականի դեկտեմբերի 19-ին[5][6]։ Գործարկումից մեկ ամիս էլ չանցած, այն հասել է հալո ուղեծրի, որը գտնվում էր Երկրից 1,5 միլիոն կմ հեռավորության վրա՝ Երկիր-Արև համակարգի Լագրանժ կետի՝ L2-ի մոտ։

Գեյա առաքելության մշակումը տևել է 13 տարի և արժեցել 740 միլիոն եվրո[7]։ Գայայի տվյալները հնարավորություն են տվել կազմել մեր գալակտիկայի մի մասի եռաչափ քարտեզ՝ ցույց տալով ավելի քան մեկ միլիարդ աստղերի կոորդինատները, շարժման ուղղությունը և սպեկտրային տեսակը։ Բացի այդ, աստղադիտակը կկարողանա հայտնաբերել Արեգակնային համակարգի մոտ 10 հազար էկզոմոլորակներներ, ինչպես նաև աստերոիդներ և գիսաստղեր։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյայի ամենակարևոր գիտական խնդիրը աստղերի հետազոտման միջոցով Մեր Գալակտիկա ծագումն ու զարգացումը պարզաբանելն է։ Գեյայի հավաքած տվյալները թույլ կտան աստղագետներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աստղերը ձևավորվում և ինչպես են նրանք հագեցնում իրենց շրջապատող տարածությունը նյութով, երբ նրանք մահանում են։ Մեկ միլիարդ աստղի համար (սա մեր Գալակտիկայի 0,5%-ն է) պարալաքսի, ինչպես նաև աստղերի սեփական շարժումների և շառավղային արագության չափումների նախկինում անհասանելի ճշգրտությունը աստղագետներինհնարավորություն կտա Ծիր Կաթինի զարգացման և կառուցվածքի մասին ավելի հստակ պատկերացում ստանալ[8]։ Պարալաքսը և ճիշտ շարժումը կչափվեն երկու բազմակողմ աստղադիտակների միջոցով, որոնց դիտման հարթությունը ուղղահայաց է պտտման առանցքին։ Աստղերի շառավղային արագությունը կչափվի մեկ սպեկտրոմետրի միջոցով, որը նույնպես տեղադրված է Գեյայի վրա։

Պարալաքսի և պայծառ աստղերի տեղորոշման ճշգրտությունը ավելին կլինի, քան 25 µas, իսկ աղոտ աստղերի համար մինչև 300 µas։

Աստղադիտակի երկրորդ խնդիրը էկզոմոլորակներների հայտնաբերումն է։ Հնարավոր թեկնածուների թիվը գնահատվում է 10 հազար մարմին, ինչը մի քանի անգամ ավելի է, քան Կեպլեր աստղադիտակի հնարավորությունը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://sci.esa.int/gaia/47354-fact-sheet/
  2. http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Gaia/Gaia_enters_its_operational_orbit
  3. 3,0 3,1 3,2 McDowell J. Jonathan's Space Report — 1989.
  4. «Gaia fact sheet» (անգլերեն). ESA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Gaia launch set for 19 December. Արխիվացված 2014-12-18 Wayback Machine(անգլ.)
  6. «ESA PR 44-2013: LIFTOFF FOR ESA'S BILLION-STAR SURVEYOR» (անգլերեն). ЕКА. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Сегодня состоится запуск спутника Gaia Արխիվացված 2013-12-19 Wayback Machine 19 декабря 2013
  8. Svitak, Amy (2013 թ․ սեպտեմբերի 2). «Galaxy charter». Aviation Week & Space Technology. էջ 30.
  9. Perryman, M.A.C; Pace, O. (August 2000). «GAIA – Unraveling the Origin and Evolution of Our Galaxy» (PDF). ESA Bulletin. 103.