Գեղեցկուհիները վազքի մեջ
Գեղեցկուհիները վազքի մեջ անգլ.՝ Hot Pursuit | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | բադի մուվի, կինոկատակերգություն և մարտաֆիլմ |
| Թվական | 2015, հունիսի 11, 2015[1], մայիսի 14, 2015[2] և ապրիլի 30, 2015[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ան Ֆլետչեր |
| Պրոդյուսեր | Ռիզ Ուիզերսփուն, Դանա Ֆոքս և Բրունա Պապանդրեա |
| Դերակատարներ | Ռիզ Ուիզերսփուն[4], Սոֆյա Վերգարա[4], Մեթյու դել Նեգրո[4], Մայքլ Մոսլի[4], Ռոբերտ Կազինսկի[4], Ջոնս Ռիչարդ Տիմատի[4], Խոակին Կոսիո[4], Ջոն Քերոլ Լինչ[4], Ջիմ Գեֆիգան[4], Մայք Բիրբիլիա[4], Վինսենթ Լարեսքա[4], Դևիդ Ջենսեն[4], Մարկուս Լայլ Բրաուն[4], Ան Ֆլետչեր[4], Զաք Վուդլի[4] և Էվալունա Մոնտաներ |
| Օպերատոր | Օլիվեր Սթափլթոն |
| Երաժշտություն | Քրիստոֆ Բեք |
| Մոնտաժ | Փրիսցիլա Նեդ Ֆրենդլի |
| Պատմվածքի վայր | Տեխաս |
| Նկարահանման վայր | Լոս Անջելես և Օռլեան շրջան |
| Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
| Տևողություն | 87 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
Գեղեցկուհիները վազքի մեջ (անգլ.՝ Hot Pursuit), 2015 թվականին թողարկված ամերիկյան կատակերգություն։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Էն Ֆլեթչերը, իսկ գլխավոր դերերում են Ռիզ Ուիզերսփունը և Սոֆիա Վերգարան։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափից ավելի բարեխիղճ սպա Կուպերը հպարտանում է առաջին հայացքից հեշտ թվացող իր պարզ առաջադրանքով։ Կուպերը պետք է ուղեկցի մի մաֆիոզի կնոջ՝ Դանիելլային, և Սան Անտոնիոյից հասցնի Դալաս։ Այնտեղ Դանիելլան և նրա ամուսինը պետք է ցուցմունք տան թմրաբարոնի դեմ։ Սակայն երբ Կուպերը հանդիպում է Դանիելլա Ռիվային, պարզ է դառնում, որ առաջադրանքը այդքան էլ հեշտ չէ։ Կոլումբիացի գեղեցկուհին միանգամից աչքի է ընկնում իր համակրելի կազմվածքով և կամակորությամբ։ Մինչ Կուպերն ու Դանիելլան համաձայնության էին գալիս, թե որքան բարձրակրունկ կոշիկ կարող է վերցնել մաֆիոզի կինը, ոստիկաններն ու պարոն Ռիվան գնդակոծության տակ են ընկնում։ Այսպիսով Դանիելլան այրի է դառնում, իսկ ակնկալված «թեթև զբոսանքը» Սան Անտոնիոյից Դալաս վերածվում է ողջ մնալու և թաքնվելու վազքի։
| Դերասան | դերը ֆիլմում |
|---|---|
| Ռիզ Ուիզերսպուն | Ռոուզ Կուպեր |
| Սոֆյա Վերգարա | Դանիելլա Ռիվա |
| Մետյու Դել Նեգրո | Խաուզեր |
| Մայքլ Մոսլի | Դիքսոն |
| Ռիչարդ Ջոնս | Ջեքսոն |
| Ռոբերտ Կազինսի | Ռենդի |
| Ջոն Քերոլ Լինչ | Էմմետ |
| Խոակին Կոսիո | Վինսեթ Կորտես |
| Ջիմ Հեֆֆիգան | Ռեդ |
| Մայք Բիրբիգլիա | Սթիվ |
| Վինսեթ Լարեսկա | Ֆիլիպ Ռիվա |
| Դեվիդ Ջենսեն | Ուեյն |
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվել են 2014 թվականի մայիսից, Նոր Օռլեանում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սկզբնական անվանումը եղել է «Մի կապվիր Տեխասի հետ» («Don't Mess with Texas»)։
Ֆիլմի բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Internet Movie Database — 1990.
| ||||||||||||||
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան քրեական կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Բադի մուվի
- Էնն Ֆլետչերի ֆիլմեր
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Տեխասում