Գեղեցկության վտանգը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գեղեցկության վտանգը
Skoonheid
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմայիսի 17, 2011, 2011 և մարտի 8, 2012[2]
Լեզուաֆրիկաանս
ՌեժիսորՕլիվեր Հերմանուս[1]
ԴերակատարներԴեոն Լոց
ՕպերատորJamie Ramsay?
Պատմվածքի վայրՀԱՀ
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Գեղեցկության վտանգը» (աֆրիկաանս՝ Skoonheid, անգլ.՝ Beauty), ռեժիսոր Օլիվեր Հերմանուսի ֆիլմը: 2011 թվականին ֆիլմը ՀԱՀ-ից ներկայացվել է Օսկար մրցանակի «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն վերջնական փուլ չի անցել[3][4]: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնում, «Հատուկ հայացք» (Un Certain Regard) ծրագրի շրջանակներում[5][6]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուան նվիրված ամուսին է և երկու դուստրերի հայր: Հարավաֆրիկյան Բլումֆոնթեյն քաղաքը, որտեղ նա ապրում է, ոչնչով չի տարբերվում ժամանակակից արևմտյան բնակավայրերից, միակ տարբերությունը այն է, որ այստեղ խոսում են աֆրիկաանս լեզվով: Տեսարաններից մեկում բացահայտվում է Ֆրանսուայի իրական բնավորությունը, նրա ընկերների շրջապատում սևամորթներն ու մետիսները հարգի չեն, չնայած պետական ապարտհեյդը վերացել է, սակայն անձնականը դեռևս շատ է տարածված: Բացի այդ գլխավոր հերոսը գաղտնի համասեռամոլ է և ընտանիքի առկայությունը նրան չի խանգարում սեռական կապեր ունենալ նույնասեռական ընկերների հետ: Իր աղջկա հարսանիքին Ֆրանսուան հանդիպում է գեղեցիկ երիտասարդ Քրիստիանին և համակվում նրանով: Այդ պահից սկսած հերոսը հետապնդում է երիտասարդին: Իր ցանկալի օբյեկտին հանդիպելու համար նա գոծնական ուղևորության է մեկնում Քեյփթաուն, որտեղ բնակվում է Քրիստիանն իր ծնողների հետ: Այստեղ տղամարդը բառացիորեն կրնկակոխ հետևում է երիտասարդին, նրան աչքից բաց չի թողնում քոլեջում, փողոցում, ծովափում: Եվ այդպիսի «պատահական» հանդիպումներից մեկի ժամանակ Ֆրանսուան բռնաբարում է Քրիստիանին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեոն Լոց՝ Ֆրանսուա վան Հերդեն
  • Ռոելին Դանեել՝ Անիկա վան Հերդեն
  • Սու ԴԻպևեն՝ Մարիկա Ռուդթ
  • Չարլի Կիգեն՝ Քրիստիան Ռուդթ
  • Ալբերտ Մարից՝ Վիլեմ Ռուդթ
  • Միշել Սքոթ՝ Ելենա վան Հերդեն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Queer Palm» մրցանակի[7]
  • Ցյուրիխի կինոփառատոնում դերասան Դեոն Լոթզն արժանանում է «հատուկ հիշատակություն»[8] մրցանակի
  • 2012 թվականին «Կողք կողքի» կինոփառատոնում արժանանում է Լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1922721/
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. «63 Countries Vie for 2011 Foreign Language Film Oscar»։ Վերցված է 2013-03-08 
  4. «Skoonheid: SA's Oscar entrant»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-03-08 
  5. «Release dates for Skoonheid (2011)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-03-08 
  6. «Cannes film festival 2011: The full lineup»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-03-08 
  7. «'Skoonheid' Awarded The Queer Palm At Cannes For Contributing To Gay Issues»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-08-ին։ Վերցված է 2013-03-08 
  8. «More success for Skoonheid»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-03-08