Գեղարվեստ (հանդես)
Գեղարվեստ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Գլխավոր խմբագիր | Գարեգին Լևոնյան |
Հրատարակման վայր | Թբիլիսի |
«Գեղարվեստ», գրական, արվեստագիտական, երաժշտական պատկերազարդ հանդես։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսել 1908-1921 թվականներին Թիֆլիսում (7 գիրք, տպագրվել է նաև Վենետիկում)։
Խմբագիր՝ Գարեգին Լևոնյան։
Լուսաբանել է գեղագիտության, պատմության, գրակության, կրթալուսավորական հարցեր։
Տպագրել է հայկական արվեստին, հայագիտությանը նվիրված հոդվածներ, որտեղ քննվել են ազգագրության, պարարվեստի, ճարտարապետության, կերպարվեստի և երաժշտության պատմության հարցեր, հրատարակել է նաև քննադատական հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ՝ ժամանակի հայ, ռուս և արևմտաեվրոպական գրականության ու թատրոնի մասին, հայ ու եվրոպացի հայտնի նկարիչների գործերի վերատպություններ։
«Գեղարվեստ»-ում են առաջին անգամ տպագրվել Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Դանիել Վարուժանի, Վրթանես Փափազյանի, Միքայել Մանվելյանի, Եղիշե Չարենցի մի շարք գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |