Գեղամ Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Չիլինգարյան
Ծնվել էհունվարի 2, 1962(1962-01-02)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1986)
Մասնագիտությունբժիշկ

Գեղամ Սմբատի Չիլինգարյան (հունվարի 2, 1962(1962-01-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19861986-1995 թվականներին աշխատել է Դիլիջանի քաղաքային, Երևանի հանրապետական հիվանդանոցներում, 1995 թվականից «Մալաթիա» բժշկական կենտրոնի ծննդատան վերակենդանացման բաժանմունքի վարիչ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ բանակի «Օմար» հոսպիտալի բուժծառայության պետ)։

1988 թվականի սեպտեմբերին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին, բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր հիվանդ և վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։ 1993 թվականին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղի ինքնապաշտպանությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։