Գեդարեֆ (քաղաք)
| Գեդարեֆ | |
|---|---|
| Տեսակ | բնակավայր և քաղաք |
| Երկիր | |
| Վարչատարածք | Al Qadarif? |
| ԲԾՄ | 634 մետր |
| Մակերես | 65,263 կմ² |
| 14°02′00″N 35°23′00″E / 14.033333333333°N 35.383333333333°E | |
![]() | |
![]() | |
Գեդարեֆ (արաբ․՝ القضارف), քաղաք արևելյան Սուդանում։ Նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 354 927 մարդ ( 2005 թվականի տվյալներով)[1]։
Գեդարեֆը հիմնադրվել է 1820-ական թվականներին Եգիպտոսից եկած փախստականների կողմից։ Քաղաքի հիմնական բնակչությունը արաբներն են, նուբիացիները և բեջաները[2]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեդարեֆը գտնվում է երկրի արևելքում՝ Եթովպիայի հետ սահմանի մոտ, Սուդանի մայրաքաղաք Խարթումից 400 կմ հարավ-արևելք։ Երեք կողմից քաղաքը շրջապատված է լեռներով։ Այն գտնվում է հարթ բլրի վրա՝ ծովի մակարդակից մոտ 600 մ բարձրության վրա[2]։
Այս տարածքը բնութագրվում է տեղումների բաշխման ընդգծված սեզոնայնությամբ։ Անձրևային շրջանը տևում է 3-4 ամիս, որի ընթացքում տեղումները կազմում են 700-900 մմ[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեդարեֆը առևտրի կենտրոն է, որը վաճառում է քաղաքի շրջակայքում աճեցված գյուղմթերքները՝ սորգո, քունջութ, հացահատիկային, ինչպես նաև անասունների կեր։ Քաղաքում զարգացած է բամբակի և այլ գործվածքների մշակումը, գործում են օճառի գործարաններ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2005 population estimates for cities in Sudan» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- 1 2 3 «Al-Qadarif» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Al Qadarif». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) Քաղվածելու սխալ՝ Invalid parameter "=" in<ref>tag. The supported parameters are: details, dir, follow, group, name.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «GEDAREF, Peace heaven of Eastern Sudan» (անգլերեն). Angelfire. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011-05z26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեդարեֆ (քաղաք)» հոդվածին։ |
| ||||||||||

