Գարեգին Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Թումանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1899 |
Ծննդավայր | Դսեղ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1967 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան |
Գարեգին Ալեքսանդրի Թումանյան (սեպտեմբերի 15, 1899, Դսեղ - հոկտեմբերի 23, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ինժեներ-հիդրոտեխնիկ, շինարար։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեգին Թումանյանը ծնվել է 1899 թվականին, Դսեղում։ 1920 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928 թվականին՝ Թիֆլիսի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը՝ Ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորմամբ։ Ուսման հետ զուգահեռ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1927 թվականից աշխատել է Ձորագետի ՀԷԿ-ում, որպես տեխնիկ, այնուհետև՝ նախագծային բաժնի պետ։ ՁորաՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո նշանակվել է աշխատանքի Քանաքեռ ՀԷԿ-ի շինարարությունում, որտեղ առաջին օրերից մինչև շինարարության հանձնումը ղեկավարել է կարևորագույն հանգույցների շինարարությունը։
Գարեգին Թումանյանի ղեկավարմամբ է կառուցվել նաև Մանկական Երկաթուղին Երևանի կենտրոնի հետ կապող թունելը։ Երկար տարիներ ղեկավարել է ՀայԳլխԷներգո-ի (Армглавэнерго) կապիտալ շինարարության բաժինը։ 1948-1959 թվականներին կառավարել է Քաջարանշին տրեստը։ Աշխատանքը լքել է ծանր հիվանդության պատճառով։
Քաջարանի Լեռնային կոմբինատի շինարարության ժամանակ Թումանյանի նախաձեռնությամբ աշխատանքների իրագործման ծրագրերի կատարելագործման նպատակով զգալի փոփոխություններ են իրականացվել։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մանկական Երկաթուղին Երևանի կենտրոնի հետ կապող թունել
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ․ Թումանյանի աշխատանքային գրքույկ (տրված՝ 14 հունվարի 1939 թվական)
- ՀԽՍՀ Վաստակավոր շինարարի կոչման վկայական (համար 24, տրված 1957 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ)
- «Ներսիսյանցիներ» գիրք (ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1975 թվական, Հեղինակ՝ Ս․ Ավագյան, Գ. Փերիխանյան)
- «Կոմունիստ» լրագիր (25 հոկտեմբերի 1967 թվական)