Գարեգին Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Աբրահամյան
Ծնվել է1921
ԾննդավայրՎերին Մալև, Զանգեզուրի գավառ, Լեռնահայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Գարեգին Գևորգի Աբրահամյան (1921, Վերին Մալև, Զանգեզուրի գավառ, Լեռնահայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Շվանիձոր գյուղի միջնակարգ դպրոցը։ 1940-1941 ուսումնական տարում աշխատել է Ալդարան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Պատերազմի սկսվելուն պես զորակոչվել է բանակ և 369-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանական մարտերին։

1942 թվականի հոկտեմբերի վերջերին մասնակցել է Գիզելի շրջանում մղված մարտերին։ Եղել է վաշտի քաղղեկի տեղակալ։ Երկու անգամ վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո շարունակել է ծառայությունը Անդրկովկասյան ռազմաճակատի 139-րդ հրաձգային գնդում։

1945 թվականին զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ Եղել է Մեղրու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսմասվարը և պատմության ուսուցիչը։ 1953-1958 թվականներին աշխատել է Արզական, Բջնի, Ֆանտան գյուղերի միջնակարգ դպրոցներում։

1959 թվականից աշխատել է մայրաքաղաքի դպրոցներում, դասավանդել պատմություն։

1977 թվականին արժանացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի, պարգևատրվել մի շարք մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 7-8