Գարանգո
Բնակավայր | ||
---|---|---|
Գարանգո | ||
Երկիր | Բուրկինա Ֆասո | |
Համայնք | Garango Department? | |
ԲԾՄ | 238 մետր | |
Բնակչություն | ▲45 150 մարդ (2019) | |
| ||
Գարանգո (ֆր.՝ Garango), քաղաք և կոմունա Բուրկինա Ֆասոյում։ 2019 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 45 150 մարդ[1]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարանգո քաղաքը գտնվում է Բուրկինա Ֆասոյի հարավում՝ երկրի Արևելք-կենտրոնական շրջանի Բուլգու գավառում, Բուլգու լեռից հյուսիս, ծովի մակարդակից 238 մ բարձրության վրա[2]։ Քաղաքային կոմունայի տարածքը 79 կմ² է։ Վարչականորեն քաղաքը բաժանված է 7 սեկտորի, քաղաքային կոմունայի տարածքը՝ 14 գյուղի։ Գարանգոն քաղաքի կարգավիճակ ստացել է 1982 թվականին։
Տարածաշրջանի կլիման պայմանավորված է չոր և անձրևոտ եղանակների փոփոխություններով։ Միջին հաշվով, տարեկան մոտ 700 մմ տեղումներ են լինում Գարանգոյում։ Ջերմաստիճանի տատանվում է 20 °C-ի (դեկտեմբեր) և 40 °C-ի (ապրիլ-մայիս) միջև։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության տնտեսական ակտիվությունը հիմնականում գյուղատնտեսական է։ Քաղաքից դուրս աճեցվում են կորեկ, բրինձ, եգիպտացորեն, բանջարեղեն, գետնանուշ և բամբակ։ Բուծվում են նաև մանր եղջերավոր անասուններ, խոզեր և թռչուններ։ Կաթնամթերքի արտադրությամբ տեղի բնակիչները չեն զբաղվում։ Գարանգոյի մարզից արտահանվում է միայն սոխ։ 3 օրը մեկ քաղաքում գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար կազմակերպվում են շուկայական օրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 65 442 մարդ[3]։ Կոմունայի բնակչությունը, 2006 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 71 408 մարդ[4]։ Գարանգոն 19-րդ դարի սկզբին այստեղ տեղափոխված բիսա ժողովրդի կոմպակտ բնակության վայր է և բիսաների գերագույն տիրակալի՝ նաաբայի նստավայրը։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1996 | 2005 | 2006 | 2013 |
---|---|---|---|
28 291 | 35 688 | 51 564 | 65 442 |
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավալ[5]
- Լադենբուրգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Citypopulation.de Population of cities & urban localities in Burkina Faso
- ↑ «Banfora, Burkina Faso Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Garango» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Vorläufige Ergebnisse des Zensus 2006 Արխիվացված 2015-07-21 Wayback Machine (PDF-Datei; 3,16 MB)
- ↑ «Jumelages Garango (Burkina Faso) — 1974». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարանգո» հոդվածին։ |
|