Գավրիլ Կամոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավրիլ Կամոև
Գավրիլ Կամոև.jpg
փետրվարի 1, 1910(1910-02-01) - մարտի 18, 1960(1960-03-18) (50 տարեկանում)
ԾննդավայրԲաթում, Վրաստան
Մահվան վայրՔիշնև, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գավրիլ (Գաբրիել) Ստեփանի Կամոև (փետրվարի 1, 1910, Բաթում - մարտի 18, 1960, Քիշնև), հրետանու հայազգի գեներալ-մայոր (1958), ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1922 թվականին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ցարական բանակում (Բաթումի մարզում) ծառայած գնդապետի ընտանիքում։ 1922 թվականին կամավոր մտնել է կարմիր բանակի շարքերը որպես երաժշտական խմբի սան։ Սակայն շուտով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է Երևանի Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոց[1]։

1926 թվականին, պարտադիր ծառայության ժամկետն ավարտվելուց հետո, մնացել է գերաժամկետ ծառայության։ 1927 թվականին ուսման է ուղարկվել Մոսկվայի միջին հրամանատարական կազմի ռազմահրետանային դպրոցը, որն ավարտել է 1931 թվականին և նշանակվել 74-րդ հրետանային գնդի դասակի հրամատար[1]։

1934 թվականին Կամոևն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտի ռազմական ֆակուլտետը։ Նրան նշանակել են Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի 74-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ։ 1936 թվականին նա ստանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչում[1]։

1938 թվականին Կամոևը վաղաժամկետ ստանում է կապիտանի կոչում և նշանակվում հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնում։ Շուտով նա դառնում է 182-րդ հրետանային գնդի շտաբի պետ[1]։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում նա եղել է 22-րդ հրաձգային դիվիզիայի 157-րդ հրետանային գնդի հրամանատարը։ Նրա կազմում Կամոևը մասնակցել է խորհրդա-գերմանական ճակատի տարբեր հատվածներում տեղի ունեցած մարտերին։ 1943 թվականից՝ 39-րդ խաղաղօվկիանոսյան հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատարի տեղակալ։ Վերջին մարտերը նա անցկացրել է հրամանատարի պաշտոնում[1]։

1947 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։ 1950 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1955 թվականին` ոսկե մեդալով ԽՍՀՄ գլխավոր շտաբի Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան[1]։

Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ. 1955-1958 թվականներին եղել է ռազմական օկրուգի հրետանու շտաբի պետ։ 1958 թվականին Գավրիլ Կամոևին շնորհվել է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում։ Կյանքի վերջին երկու տարիներին Կամոևը եղել է ռազմական օկրուգի հրետանու և հրթիռային զորքերի հրամանատար։ Ութ տարի նա եղել է հրետանային միավորման հրամանատար[1]։

Մահացել է 1960 թվականի մարտի 18-ին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, երեք անգամ` Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Камоев Гавриил Степанович»։ Վերցված է 2017 Մայիս 15 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 208 CC-BY-SA-icon-80x15.png