Գասպար դե Ագիլար
Գասպար դե Ագիլար իսպ.՝ Gaspar Aguilar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվար 1561[1] |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 26, 1623[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Վալենսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
Gaspar Aguilar Վիքիպահեստում |
Գասպար դե Ագիլար (իսպ.՝ Gaspar Aguilar,հունվար 1561[1], Վալենսիա, Իսպանիա - հուլիսի 26, 1623[1], Վալենսիա, Իսպանիա), Իսպանական ոսկեդարի իսպանացի գրող և թատերագիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գասպար դե Ագիլարի կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ծնվել է Վալենսիայում (Իսպանիա), ազնվական ընտանիքում: Կրթություն է ստացել, որպես քարտուղար աշխատել է Սինարկասի կոմսի և Չելվայի վիկոնտի մոտ, հետագայում աշխատել է նաև Գանդիի հերցոգի, Կոսենտայնայի կոմսի և Ալմենարի մարքիզի մոտ:
Նրա պոեզիան հիմնականում գրվել է հովանավորներին գովաբանելու, կրոնական տոների, տոնակատարությունների և պաշտոնական միջոցառումների համար:
Ագիլարը 1592, 1606 և 1619 թվականներին Վալենսիայում մասնակցել է բանաստեղծական բազմաթիվ մրցույթների: Նա գրել է Fiestes nuptciales (1599) և հակամավրիտանական «Expulsion de los moros en España» («Մավրերի վտարումը Իսպանիայից», 1610) պոեմները:
Ագիլարը հայտնի l'Acadèmia dels Nocturns-ի (Գիշերային ակադեմիա) կազմակերպիչներից մեկն էր Վալենսիայում: Ակադեմիայի հանդիպումներից մեկի ժամանակ Ագիլարը ներկայացրել է իր` երգիծական ոճով գրված «Երգիծանք ընդդեմ ձկնորսների» բանաստեղծությունը: Բանաստեղծությունները, որոնք հավաքվել են «Գիշերային ակադեմիայի երգեր» գրքում, սկզբնապես հրատարակվել են 1869 թվականին և վերահրատարակվել երեք հատորով՝ 1905-1912 թվականներին:
Գասպար դե Ագիլարը վախճանվել է 1623 թվականի հուլիսի 26-ին, Վալենսիայում և թաղված է Սան-Ադրես եկեղեցում:
Նրան են վերագրվում 28 կատակերգություններ, բայց միայն 12-ն են փրկվել: Դրանցից ամենահայտնիներն են.
- «El mercador amante» (Սերվանտեսը բարձր է գնահատել այս ստեղծագործություննը),
- «La Venganza haurosa»,
- «Las Amantes de Cartago»,
- «La Nuera humilde»,
- «La gitana melancolica»,
- «Les Rimas humanas i divinas»,
- Onafre Bartomeu Ginard (1608),
- «La suerta sin esperanza», գրվել է թեթև, սահուն quintillas-ներով (կարճ հնգատողեր):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ватсон М. В. (1890–1907)։ «Գասպար դե Ագիլար»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Գասպար Ագիլար (իսպ.).
|