Գառնիկ Մեհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնիկ Մեհրաբյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ
Երկիր՝ Իրան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբեր 1937
Ծննդավայր՝Թեհրան, Իրան
Մահվան ամսաթիվ՝հունիսի 5, 2022(2022-06-05)[1] (84 տարեկան)

Գառնիկ Մեհրաբյան (սեպտեմբեր 1937, Թեհրան, Իրան - հունիսի 5, 2022(2022-06-05)[1]), իրանահայ ֆուտբոլիստ և մարզիչ[2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Մեհրաբյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերին, Թեհրանում։ Նա իր ֆուտբոլային կարիերան մեկնարկել է «Թաջ» (այժմ «Էսթեղլալ») ակումբում։ Նա նաև խաղացել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում[6]։ 1963 թվականից խաղացել է «Արարատ Թեհրանի» ակումբում, իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո Մեհրաբյանը մարզչական պաշտոն է ստացել նույն ակումբում։ Ակումբում նրա հաջողությունները Մեհրաբյանին հնարավորություն են ընձեռել 1973 թվականից մարզելու Իրանի մինչև 20 տարեկանների և 1975 թվականից՝ Իրանի մեծահասակների հավաքականները։ 1964, 1978, 1979 թվականներին հռչակվել է Իրանի ֆուտբոլի «Տարվա լավագույն մարզիչ»[7][8]։

1978 թվականին իր պաշտոնից ազատվելուց հետո, Մեհրաբյանը կարճատև համագործակցություն է ունեցել Թավրիզի «Մաշին Սազի» ակումբի հետ։ Այս հնարավորությունը աշխուժացրել է նրա մարզչական կարիերան՝ արժանանալով Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլային ասոցիացիայի ուշադրությանը և նա 1980 թվականից ընդգրկվել է երկրի հավաքականի մարզչական կազմում[8]։

Մեհրաբյանը հետագայում բնակվել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, որտեղ եղել է իր՝ 2007 թվականին հիմնած ֆուտբոլի ակադեմիայի տնօրենը և Լոս Անջելեսի «Փյունիկի» ֆուտբոլային սիրողական թիմի մարզիչը[7]։

Մահացել է Լոս Անջելեսում 2022 թվականի հունիսի 5-ին կամ ըստ այլ աղբյուրի հունիսի 2-ին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ex-Esteghlal midfielder Mehrabian dies
  2. «Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբեանը - "ԱԼԻՔ" Օրաթերթ»։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-05-ին։ Վերցված է 2022-06-20 
  3. «بازیکن اسبق استقلال و آرارات درگذشت»։ 5 June 2022  (պարս.)
  4. گفت و گو با دست اندر کاران قدیمی فوتبال (պարս.)
  5. «بازیکن اسبق استقلال درگذشت»։ 5 June 2022  (պարս.)
  6. «Մահացել է Իրահանայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբյանը. Մարդ, ում պարտական է Իրանական ֆուտբոլը»։ Pars Today (հայերեն)։ 2022-06-14։ Վերցված է 2022-06-20 
  7. 7,0 7,1 «Archived copy»։ www.garniksoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 31 July 2012-ին։ Վերցված է 6 June 2022 
  8. 8,0 8,1 User Super։ «Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբեանը - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ alikonline.ir (hy-am)։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-02-ին։ Վերցված է 2022-06-20 
  9. «Գառնիկ Մեհրաբեան»։ ՕՐԱԿԱՐԳ (հայերեն)։ 2022-06-11։ Վերցված է 2022-06-20