Գառնիկ Գազանճյան
Արտաքին տեսք
Գառնիկ Գազանճյան արմտ. հայ.՝ Գառնիկ Գազանճեան | |
|---|---|
| Ծնվել է | 1886 |
| Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | մայիս 1915 |
| Մահվան վայր | Մամախաթուն, Էրզինջանի մարզ, Թուրքիա |
| Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Կ. Պոլսի Անասնաբուժական վարժարան |
| Մասնագիտություն | անասնաբույժ |
| Աշխատավայր | Օսմանյան բանակ |
Գառնիկ Գազանճյան (1886, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիս 1915, Մամախաթուն, Էրզինջանի մարզ, Թուրքիա), հայ անասնաբույժ։
Ծնվել է 1886 թվականին Կարինի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում։ Ավարտել է Կարինի իդադիեն (միջնակարգ վարժարանը)։
1912 թվականին ավարտել է Կ. Պոլսի Անասնաբուժական վարժարանը։ 1913 թվականին աշխատել է որպես քաղաքապետարանի անասնաբույժ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին, զորակոչվել է Օսմանյան բանակ։1915 թվականի մայիսի վերջին Դերջանում, լինելով զինվորական ծառայության մեջ, ի թիվս մի քանի հայ զինվորների, դաժանորեն սպանվել է թուրքերի ձեռքով՝ 29 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։