Գանձասար (լեռ, Զանգեզուրի լեռնահամակարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձասար (այլ կիրառումներ)
Գանձասար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից1950 մետր

Գանձասար, լեռ Զանգեզուրի լեռնահամակարգում, նրա լեռնաճյուղերից մեկի վրա, Քաջարան քաղաքի մոտ։ Ընդերքը հարուստ է պղնձի և մոլիբդենի պաշարներով։ Այստեղ է գտնվում պղնջամոլիբդենային հայտնի հանքավայրը, որը շահագործվում է բաց եղանակով և դրա պատճառով իջել է մոտ 150 մ (բարձրությունը մինչև իջեցումը 2100 մ էր)։ Լանջերը ծածկված են թփուտներով[1]։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե շատ դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորը հռոմեական զորքերից իր գանձերը փրկելու համար, հրամայում է դրանք թաքցնել Բաղաց աշխարհի լեռներից մեկի մեջ։ Գանձերը պահպանելու համար նույն լեռան վրա կառուցվում է ամուր բերդ։ Սրա պատերի տակ հռոմեական զորքերի և մի խումբ հայ քաջերի միջև տեղի է ունենում արյունահեղ կռիվ։ Թշնամիները գրավում են բերդը, ավերում այն, բայց գանձերը չեն գտնում։ Դրանից հետո ուրիշ շատ նվաճողներ էլ են գալիս այստեղ, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում գտնել գանձերը։ Եվ սարի անունը գանձերի պատճառով մնում է Գանձասար[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 787 — 992 էջ։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)