Գանդի Հաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գանդի Հաուս
Satyagraha House 4.jpg
Տեսակթանգարան և Q28499984?
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
ՏեղագրությունՅոհաննեսբուրգ
ՎայրՀԱՀ
Կոորդինատներ: 26°9′20″ հվ. լ. 28°5′1″ ավ. ե. / 26.15556° հս․. լ. 28.08361° ավ. ե. / 26.15556; 28.08361
Կայքsatyagrahahouse.com

Գանդի Հաուս (անգլ.՝ Gandhi House) հայտնի է նաև որպես Սատյագրահա (անգլ.՝ Satyagraha House), թանգարան, որը գտնվում է Յոհաննեսբուրգում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Շենքը գրանցվել է Յոհաննեսբուրգի պատմական ժառանգության մեջ։ Նախկինում պատկանել է Մահաթմա Գանդիին, այստեղ նա ապրել և աշխատել է 1908-1909 թվականներին։ Տունը կառուցել է Հերման Կալենբախը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահաթմա Գանդին Հարավային Աֆրիկայում ապրել է 21 տարի (1893-1914)՝ միայն հազվադեպ լքելով երկիրը Հնդկաստան և Մեծ Բրիտանիա այցելելու նպատակով[1]։ 1904 թվականին Գանդին հանդիպել է գերմանա-եվրոպական ճարտարապետ Հերման Կալենբախին, որը երկիր էր եկել 1896 թվականին։ 1907 թվականին Կալենբախը նախագծել և կառուցել է երկու տեղական խրճիթների (ռոնդավել) տեսքով, բայց եվրոպական ճարտարապետության մեթոդների կիրառմամբ տունը[2]։ Այն անվանվել է Kraal, որը անգլերենով և աֆրիկաանսով նշանակում է «ցախատուն»։

Տունն ուներ ձիանոց և թենիսի կորտ, սակայն երկու բնակիչն էլ խիստ կենցաղ էին վարում։ Գանդին քնում էր վերնահարկի սենյակում, որտեղ հայտնվում էր աստիճաններով։ Բնակիչները կիսում էին խոհանոցը և իրենց հյուրերին զբաղեցնում էին ընդհանուր հյուրասենյակում[3]։ Խրճիթ-ննջասենյակ կարելի էր հասնել միայն փողոցից։ Բնակեցումից հետո Կալենբախի կյանքը փոխվել է, և նրա վրա ծախսվող գումարը կրճատվել է տասն անգամ։ Նրանք Գանդիի հետ տնից հեռացել են 1909 թվականին։

Հետագա տարիներին տունը փոխել է մի քանի սեփականատերերի։ Դրան կցվել են ևս երկու ննջասենյակ և նախասրահ[4]։ 2009 թվականին այն գնել է ֆրանսիական զբոսաշրջային Voyageurs du Monde կազմակերպությունը, չնայած Հնդկաստանի կառավարությունը ցանկանում էր ձեռք բերել այն որպես ազգային հուշարձան։ Տունը վերականգնվել և հանրության համար որպես թանգարան և հյուրատուն բացվել է 2011 թվականին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gandhi History in South Africa» (անգլերեն)։ Satyagraha House։ Վերցված է 2016-08-21 
  2. «Gandhi's house takes shape» (անգլերեն)։ City of Johannesburg։ 2011-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին։ Վերցված է 2016-08-21 
  3. «The Satyagraha House, Orchards, Johannesburg» (անգլերեն)։ South African Tourism։ Վերցված է 2016-08-21 
  4. «Gandhi's house is up for sale» (անգլերեն)։ City of Johannesburg։ 2009-08-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին։ Վերցված է 2016-08-21 
  5. «Serene Satyagraha House opens» (անգլերեն)։ City of Johannesburg։ 2011-11-10։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-08-ին։ Վերցված է 2016-08-21