Ռոնդավել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց զարդարանքների ռոնդավել
Ռոնդավելի տանիքի տեսքը ներսի կողմից

Ռոնդավել (աֆրիկաանս՝  rondawel, ֆր.՝ rondavelle), բանտու ժողովուրդների ավանդական կլոր տուն Աֆրիկայի հարավի երկրներում[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդավելը տարածված է Աֆրիկայի հարավի երկրներում[2], այդ թվում, ՀԱՀ-ում, Լեսոտոյում (որտեղ այն հայտնի է որպես «մոխորո»), Սվազիլենդում, Բոտսվանայում և այլուր։ Տարբեր տեղերում պատերի բարձրությունը, տանիքի թեքությունը և ներքին հարդարանքը կարող է տարբեր լինել։ Որոշ տեղերում գոյություն ունի ներսի կողմի փորագրություններով և որմնանկարներով զարդարելու ավանդույթ, այդ դեպքում այլ վայրերում ներքին տեսքը միանգամայն միօրինակ է և պարզ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդավելը սովորաբար ունի կլոր տեսք (այստեղից էլ անվանումը) և ավանդաբար պատրաստվում է բնական մատչելի նյութերից[3]։ Պատերը սովորաբար պատրաստվում են քարից։ Ցեմենտային շաղախը կարող է բաղկացած լինել ավազից, հողից, կամ դրանց և գոմաղբի խառնուրդից։ Հատակը մշակվում է գոմաղբ պարունակող խառնուրդով, որպեսզի այն հարթ տեսք ունենա։ Ռոնդավելի տանիքի հիմնական տարրերը, հեծանները կլոր փայտանյութից են, կամ երկարությամբ կտրված ծառի ճյուղերից։ Տանիքը ծածկվում է եղեգներով, որոնք հեծանների հետ ամրացվում են խոտե կառաններով։ Տանիքի պատրաստումը կարող է տևել 1-2 օրից մինչև մեկ ամբողջ տարի, կախված կառուցվածքի բարդությունից, քանի որ միաժամանակ կարելի է հավաքել մեկ հատված աշխատելով ներքևից վերև։

Օգտագործումը սպիտակ նորաբնակների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդավելն աստիճանաբար սկսեցին օգտագործել նաև Աֆրիկայի հարավի նորաբնակները (մոտավորապես XVIII դարից) և հարմարեցրեցին դրա կառուցվածքն Արևելքի մշակույթում ավանդաբար կիրառվող շինարարական նյութերի և մշակման մեթոդների հետ։ Ներկայումս ռոնդավելը այնքան էլ տարածված չէ, առավելապես սպիտակներով բնակեցված քաղաքներում, սակայն հանդիպում է ֆերմաներում, կամ որպես տնակ հանգստյան օրերն այդտեղ անցկացնելու համար։ Երբեմն ռոնդավելի արտաքին տեսքը դիտավորյալ «աֆրիկանացվում է», որպեսզի գրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը։ Բացառությամբ ամբողջապես գործարանների կողմից պատրաստվող ռոնդավելներից, տանիքի պատրաստման հիմնական նյութը համարվում է եղեգնը, քանի որ այլ նյութերից կոնաձև տանիք պատրաստելը բավականին դժվար և աշխատատար է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allen G. Noble (2007). Traditional Buildings: A Global Survey of Structural Forms and Cultural. I.B.Tauris. էջ 160.
  2. Eric Rosenthal (1961). Encyclopaedia of Southern Africa. South Africa: F. Warne. Original from the University of Michigan. էջ 35. ISBN 1845113055.
  3. Spyer, Patricia; Tilley, Christopher Y.; Keane, Webb; Susanne Kuechler-Fogden; Mike Rowlands (2006). Handbook of Material Culture. London: Sage Publications Ltd. էջեր 407–408. ISBN 1-4129-0039-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]