Գամլա (արգելոց)
![]() | |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հյուսիսային մարզ |
Հիմնվել է | հունվարի 9, 2003 |
Գամլայի արգելոց (եբրայերեն՝ גמלא), արգելոց, գտնվում է Գոլանի բարձունքների կենտրոնական մասում՝ Կացրին քաղաքից մոտ 20 կմ հարավ։ Տարածքը արգելոց է հայտարարվել 2003 թվականի հունվարի 9-ին, արգելոցի մակերեսը կազմում է 8380 դունամ (8,3 կմ²)։
Գամլայի արգելոցը ներառում է երկու գետերի հովիտներ՝ Դալիոթ գետը և Գամլա գետը, և ձգվում է Գամլա գետի երկայնքով մինչև Գամլա ջրվեժը, որն Իսրայելում ամենաբարձրն է (51 մ)։ Արգելոցի տարածքում գտնվում են հին Գամլա քաղաքի ավերակները և արծիվների դիտակերկման կայանը[1]։
2010 թվականին արգելոցը վնաս էր կրել անտառային խոշոր հրդեհից, որն առաջացել է մարտական վարժությունների ընթացքում հրետանուց արձակված արկից։
Հին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գամլա քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 81 թվականին Ալեքսանդր Յանայի կառավարման օրոք, որը Գոլանի բարձունքները կցեց Հասմոնյան թագավորությանը։ Քաղաքի անվանումը գալիս է «գամալ» բառից (եբրայերեն՝ גמל — ուղտ), քանի որ այն բլուրը, որի վրա գտնվում էր քաղաքը, նման է ուղտի սապատի[2]։ Որպես Գոլանի մայրաքաղաք՝ քաղաքը գոյատևեց մոտ 150 տարի։ Հակահռոմեական ապստամբության շրջանում այն դարձավ ապստամբների հենակետերից մեկը։ Հռոմեացիների կողմից Մ.թ. 67 թվականին Գամլայի գրավումը նկարագրվել է դեպքերի ականատես Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմ» աշխատության մեջ, գիրք 4, մաս 1։
Գամլայի ճշգրիտ գտնվելու վայրը մնացել էր անհայտ մինչև 1968 թվականը[3]։ 1970-1980-ական թվականներին այստեղ իրականացվեցին ինտենսիվ հնագիտական պեղումներ[4].[5][6]։ Տեղանքի բարդության պատճառով բոլոր աշխատանքներն իրականացվել են ձեռքով՝ առանց որևէ մեքենայացման։ Երկրորդ շրջանում, բացի հնագիտական հետազոտությունից, աշխատանք է տարվել նաև զբոսաշրջային վայր ստեղծելու ուղղությամբ՝ ճանապարհի կառուցում, ձևավորում, վերակառուցում և այլն[4]։
Դիտարկման կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամլայի արգելոցում ապրում է Իսրայելում գտնվող սպիտակագլուխ անգղների ամենամեծ զանգվածը։ Անգղի բույները տեղակայված են անմիջապես արգելոցի դիտարկման տախտակամածի տակ։ Արգելոցում տեղադրվել է մոնիտորինգի հատուկ համակարգ, որն արգելոցի աշխատակիցներին թույլ է տալիս իրական ժամանակում հսկողություն իրականացնել, ինչպես նաև դիտել տարվա ընթացքում գրանցված տեսանյութերը[7]։ 2004 թվականին շատ անգղներ սատկեցին՝ թունավորվելով գյուղատնտեսական թույնով[8]։ Արգելոցի անձնակազմը և կամավորները ստիպված էին փրկել առանց թխսկանի մնացած ձվերը և երիտասարդ թռչուններ աճեցնել։
Դոլմեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգելոցում գտնվում են նաև մոտ 700 նեոլիթյան դոլմեններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Гамла»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-25-ին։ Վերցված է 2021-01-23
- ↑ Rocca S. The Forts of Judaea 168 BC – AD 73. — Oxford: Osprey Publishing, 2008. — P. 40. — 64 p. — ISBN 978-1-84603-171-7
- ↑ Гамла՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ 4,0 4,1 דני שיאון וצבי יבור.։ «תולדות החפירות» (եբրայերեն)։ רשות העתיקות։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-4-15
- ↑ Парнис А.։ «Гамла – древняя столица Голанских высот»։ parnis.co.il։ Վերցված է 2013-4-10
- ↑ Milstein F.։ «Gamla, A Graphic Reconstruction of the Synagogue» (անգլերեն)։ Israel Antiquities Authority։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-4-15
- ↑ «Gamla Nature Reserve»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2020-01-15
- ↑ «Экологическая тревога в Израиле: гибнут орлы»։ sem40.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-4-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Eagles' nest: Gamla nature reserve» (անգլերեն)։ Ynetnews։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-4-27