Գաճաճ ճահճահովվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաճաճ ճահճահովվիկ
Baillon's Crake.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կռունկանմաններ
Ընտանիք Ջրահովվիկներ
Ցեղ Ճահճահովվիկներ
Տեսակ Գաճաճ ճահճահովվիկ
Լատիներեն անվանում
Porzana pusilla
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176251
NCBI 54492
EOL 915410


Գաճաճ ճահճահովվիկ (լատ.՝ Porzana pusilla), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 17-19 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից կարմրադարչնագույն է՝ խիտ խայտավորված սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրակապույտ։

Մարմնի կողքերն ու ներքնապոչը սև ու սպիտակ զոլերով են։ Կտուցը կանաչ է, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր, հավալուսնները՝ ձիթապտղագույն-կանաչից խամրած վարդագույն։ Երիտասարդի դիմային մասը բաց դարչնագույն է։

Մարմինը ներքևից մոխրադարչնագույն է, խայտավոր։ Աչքի ծիածանաթաղանթը դարչնագույն է, ոտքերը՝ վարդագույն երանգով։ Բնակվում է խիտ բուսականությամբ հարուստ լճակներում ու գետերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային միջատներով ու բույսերով։ Թաքնված թռչուն է, եղեգնուտից հեռու հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1995-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png