Գալերաս
Գալերաս | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Նարինյո |
Լեռնաշղթա | Կենտրոնական Կորդիլիերներ և Անդեր |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4276 մետր |
Պահպանման տարածք | Գալերաս Ֆաունայի և Ֆլորայի արգելավայր |
Նյութ | անդեզիտ |
Սմիթսոնիան կոդ | 351080 |
Գալերաս (իսպ.՝ Galeras), հրաբուխ, գտնվում է Հարավային Ամերիկայում, Կոլումբիայի տարածքում, Պաստո քաղաքից ոչ հեռու։
Հրաբխի բարձրությունը ծովի մակերեւույթից հասնում է 4276 մետրի, հիմքի տրամագիծը՝ ավելի քան 20 կիլոմետր է։ Հրաբխային խառնարանի տրամագիծը 320 մետր է, խառնարանի խորությունը՝ ավելի քան 80 մետր։
Երկրաբանների և հրաբխաբանների ենթադրությունների համաձայն, վերջին 7 հազար տարվա ընթացքում Գալերասում տեղի է ունեցել առնվազն վեց մեծ ժայթքում և բազմաթիվ փոքր ժայթքումներ։ Միայն XVI դարի ընթացքում այստեղ ավելի քան քսան ժայթքում է գրանցվել։ 1993 թվականին խառնարանում հետազոտական աշխատանքներ իրականացնելիս զոհվել է վեց հրաբխագետ և երեք զբոսաշրջիկ (այդ ժամանակ նույնպես ժայթքում է սկսվել)։ 2006 թվականի նոյեմբերին շրջակա ավաններից խոշոր ժայթքման սպառնալիքի պատճառով տարհանվել է ավելի քան 8 հազար բնակիչ։
2010 թվականի օգոստոսի 26-ին Կոլումբիայի իշխանությունները սկսեցին տարհանել Գալերաս հրաբխի մոտակայքում բնակվող շուրջ 9 հազար մարդու։ Տարածաշրջանում հայտարարվել է ամենաբարձր «կարմիր» աստիճանի տագնապ։ Այդ շրջան են ուղարկվել ավելի քան 400 ոստիկաններ՝ քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ Տարհանվածների ընդունման համար Էկվադորի հետ սահմանի մոտ գտնվող Պաստո քաղաքում ինը ապաստարան է պատրաստվել[1]
Գրանցված ժայթքումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 թվականի հունվարին գրանցվել է Գալերաս հրաբխի ժայթքումը։
- 2009 թվականի փետրվարի 15, տեղական ժամանակով 19:10 (00:10 UTC)[2].
- 2010 թվականի հունվարի 2 [3].
- 2010 թվականի օգոստոսի 25[1]
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Կոլումբիայի իշխանությունները մարդկանց տարհանում են Գալերաս հրաբխի ժայթքման պատճառով» (ռուսերեն)։ РИА Новости։ 2010-08-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2010-08-26
- ↑ «Կոլումբիայում տագնապ է հայտարարվել Գալերաս հրաբխի ժայթքման պատճառով»։ Независимая газета։ 2009-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-21-ին
- ↑ «Կոլումբիայում սկսվել է Գալերաս հրաբխի ժայթքումը»։ lenta.ru։ Վերցված է 2020-09-02
|