Գազ Մեյերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ Մեյերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Մեյերի (A. reichei)
Միջազգային անվանում
Astragalus reichei

Գազ Մեյերի (լատին․՝ astragalus compactus), բակլազգիներ ընտանիքի, գազի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է, 30—40 սմ բարձրությամբ։ Տերևները կազմված են 4—6 զույգ երկարավուն, էլիպսաձև կամ ձվաձև, 0,8-1,2 սմ երկարությամբ և 0,3 սմ լայնությամբ տերևներից։ Տերևակիցները սկզբում բրդանման մազմզուկապատ են, հետագայում՝ մերկ։

Ծաղկակիցները ձվաձև են, գծանման, սրավուն, սպիտակ, բրդամազմզուկապատ։ Բաժակն ունի 1-1,4 սմ, պսակը' 1,5-1,8 սմ երկարություն։

Էկոլոգիական խումբը՝ VIII:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հայկական բարձրավանդակում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում, Միջին լեռնային գոտում, չոր քարքարոտ և խճապատ թեքությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 70։