Գագիկ Օզանյան
Գագիկ Օզանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1882 |
Ծննդավայր | Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա |
Մահացել է | ապրիլ 1915 |
Մահվան վայր | Սեբաստիա |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Գագիկ Օզանյան (1882, Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա - ապրիլ 1915, Սեբաստիա,) հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ, գրող, մանկավարժ։
Զորավար Անդրանիկի հորեղբոր որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1882 թվականին Շապին-Գարահիսարում[1]։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Սուրբ Փրկիչ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Մարզվան Անատոլիա քոլեջում։ Որոշ ժամանակ զբաղվել է առևտրով, որպես հնչակյան գործիչ ծավալել է ընդհատակյա գործունեություն, ինչի պատճառով մեկուկես տարի բանտարկված է մնացել Կիրասոնի և Տրապիզոնի բանտերում։
1903-1906 թվականներին եղել է ուսուցիչ Շապին-Գարահիսարի դպրոցում, ապա՝ Մարզվանի Սուրբ Աահակյանի դպրոցի տնօրեն[2], որտեղ դասավանդել է հայոց լեզու, քաղաքական և առևտրի տեսություն։
1909 թվականին Ադանայի կոտորածի ժամանակ կազմակերպել է Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը։
1910-1912 թվականներին եղել է Մարզվանում լույս տեսած «Հայկունի» երկշաբաթաթերթի խմբագիրը, թղթակցել է պոլսահայ թերթերին[3]։
Զոհվել է Սեբաստիայում՝ 1915 թվականի ապրիլին։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայապատում» (1912)[4]
- «Պատմութիւն հայ լեզուի եւ բանահիւսութեան» (1913)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Գագիկ Օզանյան».
- ↑ ԳԱԳԻԿ ՕԶԱՆՅԱՆ
- ↑ «Հայապատում. Հայուն պատմական դերը». digilib.aua.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.