Գագիկ Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Մանուչարյան
Ծնվել էհունիսի 5, 1941(1941-06-05) (82 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1965)
Մասնագիտություննյարդաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1996)
ԱշխատավայրԿուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ

Գագիկ Գևորգի Մանուչարյան (հունիսի 5, 1941(1941-06-05), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Մանուչարյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 5-ին, Գորիս քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1969 թվականից աշխատում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նյարդաբանության բաժանմունքում, 1985-2005 թվականներին եղել է վարիչ, 2005 թվականից՝ առաջատար գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են նյարդաանոթաբանությանը, նյարդաքիմիային, բնական և ձևափոխված ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցության մեխանիզմներին, ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային, նյութափոխանակային, ողնաշարի կազմափոխանակության ախտահարումների, մեջքացավերի ու նյարդարմատաբորբերի բուժման արդյունավետ նոր եղանակների մշակման և գործնական բժշկության մեջ ներդրման հարցերին։ Հեղինակ է գիտագործնական և մեթոդական ձեռնարկների[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ նյարդաբանների, կուրորտաբանների, ֆիզիոթերապևտների ընկերության անդամ (1974)[1]:
  • Եվրոպական նյարդաբանական գիտությունների ընկերակցության նախագահության անդամ (1988)[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 48։