Գագիկ Գրիգորյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1958(1958-12-20) (65 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Գարիկ Էդուարդի Գրիգորյան (դեկտեմբերի 20, 1958(1958-12-20), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի Արցախի ժողովրդավարական կուսակցություն պետգամավոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Գրիգորյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1965-1975 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1975-1980 թվականներին՝ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, միաժամանակ` նույն ինստիտուտի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։

1980 թվականին աշխատանքի է ուղեգրվել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի Պլիսեցկ քաղաքի տնաշինական կոմբինատում։ 1981 թվականին եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ռադիոհաղորդումների կոմիտեի թղթակից, ավագ խմբագիր, բաժնի վարիչ։

1985 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ 1988 թվականին եղել է Արցախի Հանրապետության նորաբաց հեռուստատեսության գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ 1989 թվականին հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատողների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտը։

1992-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության հեռուստառադիոպետվարչության պետ։

1995 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

1999-2005 թվականներին եղել է «Արցախհեռուստառադիո» ՊՓԲԸ-ի, ապա` «ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։

2000 թվականի հունիս 18-ին Ստեփանակերտի թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

2005-2007 թվականներին եղել է Արցախի Հանրապետության նախագահի օգնական։

2005 թվականի հունիսի 19-ին ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2007-2008 թվականներին եղել է «Արցախկապ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։

2008 թվականի մայիսի 14-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2009 թվականի փետրվարի 18-ին հեռացել է «Ժողովրդավարություն» խմբակցությունից և անդամագրվել նորաստեղծ «Արցախատուն» պատգամավորական խմբին՝ ընտրվելով խմբի ղեկավար։

2010 թվականի մայիսի 23-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[3]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2010 թվականի հունիսի 11-ին նշանակվել է «Արցախփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 145-Ա հրամանագիր 22.12.2008 թվական)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 08.05.2009 թվական)
  • Արցախի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիգորյան Գարիկ Էդուարդի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]