Գաբրիել Մոլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Մոլոյան
Ծնվել էհունվարի 30, 1933(1933-01-30) (86 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսոցիալական աշխատող
Քաղաքական կուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Գաբրիել Մոլոյան (հունվարի 30, 1933(1933-01-30)), հայ հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Մոլոյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 30-ին: Ուսանել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության[1] Անթիլիասի դպրեվանքում և հաճախել Բեյրութի ֆրանսիական համալսարանի դասընթացներին: 1954 թվականին Բեյրութում, իսկ 1977 թ.-ին՝ Լոս Անջելեսում մի խումբ ընկերների հետ հիմնել է «Նոր Սերունդ» մշակութային միությունը[2]։ Միության անդամ է և ավելի քան 30 տարի եղել է նույն միության վարչության անդամ և ատենապետ:

«Արարատ» օրաթերթի և «Արարատ Գրական»-ի խմբագիր-անդամ է: Միջազգային երիտասարդական փառատոնների ժամանակ գլխավորել է լիբանանահայ երիտասարդական պատվիրակությունները: 25 տարի եղել է Դամասկոսի Ս. Թարգմաչաց և Բեյրութի Ազգային Սահակ Մեսրոպեան վարժարանի ուսուցիչ և փոխտնօրեն:

1977 թվականին եղել է Կալիֆորնիայի «Արևմտյան Ամերիկայի Հնչակյան» կուսակցության հիմնադիրն ու առաջին ատենապետը: 1980 թվականից մինչ օրս Լոս Անջելեսում տպագրվող «Մասիս» շաբաթաթերթի[3] խմբագրակազմի անդամ է: 1983-2005 թվականներին եղել է Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ա. և Մ. Յովսէփեան» ազգային վաժարանի հիմնադիր անդամներից մեկն ու շարունակաբար եղել հոգաբարձուների անդամ:

Ներկայումս Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարիչ մարմնի ատենապետն է[4]:

«Նոր Սերունդ» մշակութային միության հիմնադրման 50-ամյակին իր մատուցած ազգային, մշակութային և կրթական ծառայության համար արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակին և «Ներսես Շնորհալի» շքանշանին[5]:

Այժմ Գլենդելում կառուցվող Հայ-Ամերիկյան թանգարանի համահայկական տնօրեների խորհրդի անդամ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [www.armenianorthodoxchurch.org «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն»] 
  2. «Նոր սերունդ մշակութային միություն (Գլենդել)» (հայերեն)։ 2018-01-06 
  3. «Armenian News By MassisPost | Հայերեն»։ massispost.com (en-US)։ Վերցված է 2018-11-18 
  4. «Լոս Անջելեսի հայ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ - ankakh.com»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-18 
  5. «echmiadzin.asj-oa.am»