Արփի Գաբրիելյանը ծնվել է Քաջարան քաղաքում` 1988 թվականին[1]։ Սովորել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից` վարելով «ՓՈՓ Հանրագիտարան» հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ-ի հեռուստաընկերությունում։ Նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերությունում` «Ֆուլ հաուս» (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում։ Նկարահանվել[2] է նաև «Սուպեր մամա», «Սկոտչ և վիսկի», «Ես եմ», «Որոգայթ», «Ավելորդը» ֆիլմերում։ Երգել սկսել է մանկուց։ 2015 թվականին զուգերգով հանդես է եկել Միհրան Ծառուկյանի հետ։ Նկարահանվել է նաև Միհրանի «Հիմա կիմանա» տեսահոլովակում։ Հանդես է եկել նաև Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» և «Սիրահարվել եմ» տեսահոլովակներում[3]։
2019թ. նոյեմբերի 17-ին Միհրան Ծառուկյանից նշանադրության առաջարկ է ստացել Միհրանի համերգի ժամանակ։ Ամուսնացել է 2019թ. դեկտեմբերի 14-ին երգիչ Միհրան Ծառուկյանի հետ[4]։