Գաբրիելե Օրիալի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1952[1] (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոմո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
![]() ![]() | |||
|
Գաբրիելե Օրիալի (իտալ.՝ Gabriele Oriali, նոյեմբերի 25, 1952[1], Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Հանդես է եկել իտալական «ինտերնացիոնալե» և «Ֆիորենտինա» ակումբներում, ինչպես նաև Իտալիայի հավաքականում։
1982 թվականի աշխարհի չեմպիոն, Սերիա A -ի կրկնակի չեմպիոն, Ֆուտբոլի Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիելե Օրիալին կարիերան սկսել է Միլանի «Ինտերնացիոնալե» ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 1971 թվականի փետրվարի 7-ին Իտալիայի առաջնության «Ռոմա»- ի հետ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Ընդհանուր առմամբ, առաջին մրցաշրջանում Գաբրիելեն թիմում անցկացրել է 2 խաղ, իսկ նրա ակումբը դարձել է երկրի չեմպիոն։ Հաջորդ մրցաշրջանից Օրիալին տեղ է գրավել թիմի մեկնարկային կազմում՝ հանդես գալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նույն մրցաշրջանում նա հասել է Եվրոպական գավաթ 1971–72-ի եզրափակիչ, բայց այնտեղ նրա ակումբը պարտվել է «Այաքսին» 0:2 հաշվով։ 1978 թվականին նա օգնել է «Ինտերին» նվաճել Իտալիայի գավաթը, որի խաղարկությունում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Իսկ երկու մրցաշրջան անց, նա «ներաձուրիի» հետ տոնել է իր երկրորդ սկուդետտոյի հաղթանակը։ 1981/82 մրցաշրջանում Օրիալին նվաճել է Իտալիայի գավաթը, ինչպես նաև ակումբի հետ երկու հաղթանակ տարել «Միլանի» նկատմամբ, ինչը հետո ակումբը չի կարողացել կրկնել ընդհուպ մինչև 2007 թվականը, ընդ որում խաղերից մեկում Գաբրիելեն խփել է հաղթական գոլը[3]։ 1982/83 մրցաշրջանը վերջինն էր Օրիալիի համար «Ինտերի» կազմում։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 392 հանդիպում և խփել՝ 43 գոլ, եղել է թիմի ավագը[4]։ «Ներաձուրիի» կազմում նրա վերջին խաղը Իտալիայի գավաթի խաղն էր «Պիզայի» հետ (0:0)։ «Ինտերից» հեռանալուց հետո Գաբրիելեն տեղափոխվել է «Ֆիորենտինա», որտեղ հանդես է եկել ևս 4 մրցաշրջան, որից հետո ավարտել է կարիերան։
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Օրիալին իր նորամուտը նշել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[5], որտեղ իտալացիները հաղթել են 1:0 հաշվով։ 1979 թվականի սեպտեմբերի 26-ին նա ազգային թիմի կազմում խփել է առաջին գնդակը՝ գրավելով Շվեդիայի դարպասը (1:0)։ 1980 թվականին «Սկուադրա Աձուրայի» կազմում Գաբրիելեն մեկնել է Եվրոպայի առաջնություն, որտեղ իտալացիները զբաղեցրել են 4-րդ տեղը, իսկ Օրիալին խաղադաշտում անցկացրել է 3 խաղ՝ բաց թողնելով 3-րդ տեղի համար նախատեսված հանդիպումը։ Երկու տարի անց Օրիալին դարձել է ազգային հավաքականի հիմնական խաղացողներից մեկը, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ անցկացնելով մրցաշարի վերջին 5 հանդիպումները, ներառյալ՝ եզրափակիչը։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։
Ավարտելով խաղային կարիերան՝ Օրիալին մնացել է ֆուտբոլում. աշխատել է որպես մարզական տնօրեն «Բոլոնիայում» և «Պարմայում», որից հետո վերադարձել է «Ինտեր», որտեղ դարձել է տրանսֆերային հարցերով տեխնիկական տնօրեն[6][7]։ Այս պաշտոնում նա կապ է ունեցել ակումբի խաղացող Ալվարո Ռեկոբայի կողմից անձնագիր կեղծելու միջադեպի հետ[8]։ 2010 թվականի հունիսի 20-ին Գաբրիելեն հեռացել է այդ պաշտոնից «ներաձուրիի» ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով[9][10]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A-ի չեմպիոն՝ 1971, 1980
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթի գավաթակիր՝ 1978, 1982
- Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն՝ 1982
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվականին Օրիալիի դեմքը հայտնվել է Չադ պետության 60 ֆրանկ Փոստային նամականիշների վրա՝ նվիրված 1982 թվականի աշխարհի առաջնությանը։
- Երգիչ Լուչիանո Լիգաբուեն Օրիալիին երգ է նվիրել՝ «Una vita da mediano» («Կիսապաշտպանի կյանքը»)[11]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Կոմանդոր (16 հուլիս, 2021 թվականին)՝ ի նշան սպորտային արժեքների և ազգային ոգու ճանաչման, որոնք ոգեշնչել են իտալական թիմին հաղթել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://www.quirinale.it/elementi/59113
- ↑ Inter: Happy birthday to Gabriele Oriali
- ↑ Oriali-Inter, fine della storia(չաշխատող հղում)
- ↑ «Gabriele Oriali: mediani anche fuori del campo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Official: Inter & Former Transfer Consultant Gabriele Oriali Rescind Contract». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Ориали покинул «Интер»
- ↑ Alvaro Recoba: Decade of despair
- ↑ «Inter, Oriali verso l'addio: «Sono stato fatto fuori»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Gabriele Oriali(չաշխատող հղում)
- ↑ «Tanti auguri a Gabriele Oriali». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Mattarella ha conferito onorificenze motu proprio ai giocatori e allo staff della Nazionale vincitrice del campionato europeo» (իտալերեն). Президент Италии. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Футболистов сборной Италии наградили орденом за победу на Евро-2020». ФНК. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на figc.it
- Профиль на inter.it Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Матчи Ориали за сборную Италии
- Профиль на footballplayers.ru Արխիվացված 2021-12-05 Wayback Machine
- Профиль на interfc.it
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Օրիալի» հոդվածին։ |
|