Գաբի Ափել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբի Ափել
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Gaby
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 17, 1958(1958-01-17) (66 տարեկան)
Ծննդավայր՝Ֆիրզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն

Գաբրիելա Մարիոն (Գաբի) Ափել (ամուսնացած էր Ռայմանի հետ ) (գերմ.՝ Gabriele Marion (Gaby) Appel (Reimann), հունվարի 17, 1958(1958-01-17), Ֆիրզեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Հունվարի 17, 1958 , Ֆիրզեն, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա), գերմանացի մականորդուհի։ 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 1976 և 1981 թվականների աշխարհի առաջնությունների չեմպիոնուհի, 1978 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, 1984 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբի Ափելը ծնվել է 1958 թվականի հունիսի 29-ին Արևմտյան Գերմանիայի Ֆիրզեն քաղաքում։

Դաշտային հոկեյ սկսել է խաղալ հայրենի քաղաքի Viersener ակումբում։ 1977 թվականին տեղափոխվել է Լևերկուզենի Բայեր, այնուհետև՝ Համբուրգի Գրոսֆլոտբեկեր, որի կազմում 1979 թվականին դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Clipper Hamburg-ում[1]։

Նա նվաճել է աշխարհի առաջնությունների չորս մեդալ. ոսկե՝ 1976 թվականին Արևմտյան Բեռլինում և 1981 թվականին Բուենոս Այրեսում, արծաթե՝ 1978 թվականին Մադրիդում և 1986 թվականին Ամստելվինում[1]։

1984 թվականին Լիլում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[1]։

Նույն թվականին Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերում խոտի հոկեյի Գերմանիայի կանանց հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում՝ մասնակցել է մրցախաղերչից հինգին, Կանադայի հավաքականի դեմ խաղում դարձել գոլի հեղինակ[2]։

1988 թվականին Սեուլի ամառային օլիմպիական խաղերում, որտեղ գերմանացի մականորդուհիներն զբաղեցրել են 5-րդ տեղը, նա դարձյալ մասնակցել է հինգ հանդիպման, բայց այս անգամ ոչ մի գոլ չի խփել[2]։

Նա երեք անգամ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի մարզադահլիճային առաջնություններում. 1981 թվականին՝ Արևմտյան Բեռլինում, 1984 թվականին՝ Լոնդոնում և 1987 թվականին՝ Բադ Նոյենահր-Ահրվեյլերում[1]։

1975 - 1988 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 209 հանդիպում (181-ը՝ բացօթյա մարզադաշտերում, 28-ը՝ մարզասրահներում)[3]։ Մինչեւ 2000 թվականը նա անցկացրած խաղերի քանակով համարվում էր ազգային հավաքականի առաջատարը, մինչև որ Բրիտա Բեքերը շրջանցեց նրան։

1990-ականների կեսերից Ափելը հանդես է եկել Գերմանիայի վետերանների հավաքականի կազմում։

15 տարի աշխատել է Համբուրգի առողջապահության վարչությունում։ Հետագայում քաղաքում նախաձեռնել է իր սեփական գործը այլընտրանքային բժշկության՝ Նատուրոպաթիայի բնագավառում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափելն ամուսնացած էր Clipper ակումբի նախագահ, մարզիչ և հոկեյի կազմակերպիչ Գյունթեր Ռայմանի (1938 կամ 1939-2004) հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Olympedia – Gaby Appel». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Gaby Appel Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. «HockeyPlatz». www.hockey.de. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.