Jump to content

Նատուրոպաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Քնեյփ` նատուրոպաթիայի ներկայացուցիչ, որը բուժում էր ջրային պրոցեդուրաներով

Նատուրոպաթիա ( լատին․՝ natura - «բնություն» + πάθος «տանջանք; ցավ; հիվանդություն»), ալտերնատիվ բժշկության տարատեսակ, որը հիմադրվել է վիտալիզմ հավատքում՝ ըստ որի օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացները բացատրելի են գիտական տեսանկյունից և կառավարվում են հատուկ բնական ուժով, «կյանքի ուժով»[1]։ Հիվանդությունների բուժման և կանխարգելման եղանակները հիմնված են բնական եղանակների և նյութերի օգտագործման վրա[2]։

Նատուրոպաթիան դասական բժշկության մեջ դիտարկվում է որպես ոչ էֆեկտիվ և վնասակար[2][3][4]։ Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ նատուրոպաթիայում օգտագործվող միջոցները ոչ միշտ են ավելի անվտանգ կամ արդյունավետ[2][3][4]։ ԱՄՆ-ի ազգային ոչ ավանդական բժշկության կենտրոնի հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ մի շարք ոչ ավանդական բժշկության եղանակները (դիտել ներքևում) և բազում սննդային հավելումները չունեն ոչ մի բուժական ազդեցություն[5]։

Առողջացում Քնեյփի մեթոդով 19-րդ դարում

Նատուրոպաթիայի ուղղություններ և մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Քնեյփի առողջացման ժամանակակից սարքավորում։

Նատուրոպաթիան հիմնված է այն հավատքի վրա, որ օրգանիզմը կարող է ինքն իրեն «կյանքի ուժով» վերականգնել, որն ուղղորդում է օրգանիզմի ներքին գործողությունները[6]։ Նատուրոպաթները ձգտում են կանխարգելել հիվանդությունները՝ սթրեսի նվազեցմամբ, սննդակարգի փոփոխությամբ՝ հաճախակի հերքելով դասական բժշկության մեթոդները[7]։ Նատուրոպատները արտահայտվում են վիրաբուժության և հասարակ դեղերի դեմ[7]։ Նատուրոպաթների բուժումն ու ախտորոշման մեթոդները հիմնված են այլընտրանտային բուժական մեթոդների, ինչպես նաև «բնական» մեթոդների հիման վրա, որոնք, ինչպես պնդում են նատուրոպաթները, նպաստում են օրգանիզմի վերականգնմանը[8][9][10][11]։

  • Արոմաթերապիա՝ հոտավետ նյութերով բուժում
  • Աերոֆիտոթերապիա՝ բուժական բույսերի եթերային յուղերով բուժում
  • Ապիթերապիա՝ մեղվաբուծության մթերքներով բուժում
  • Աերոինոթերապիա՝ բացասական իոններով բուժում
  • Ասեղնաբուժություն՝ բուժում ՝ մարմնի մեջ բարակ ասեղներ տեղադրելով
  • Արևաբուժություն՝ բուժում օգտագործելով արևը
  • Բուսաբուժություն՝ բուժում բույսերով
  • Բուժական ծոմապահություն՝ սննդից, երբեմն նաև ջրից կամավոր հրաժարում
  • Գինեբուժություն՝ գինով բուժում
  • Ծառաբուժություն՝ բուժում «ծառերի հետ շփման» միջոցով
  • Ծաղկաբուժություն՝ ծաղիկներով բուժում
  • Ծովաբուժություն՝ բուժում ծովային ջրիմուռներով, աղերով, ցեխով
  • Հալոթերապիա՝ հատուկ միկրոկլիմա ունեցող խցիկում նատրիումի քլորիդի աերոզոլով բուժում
  • Հոմեոպաթիա՝ այլընտրանքային բժշկության տեսակ է, որը ներառում է խիստ նոսրացված դեղերի օգտագործումը
  • Ջրաբուժություն՝ բուժում ջրի արտաքին օգտագործմամբ
  • Սնկաբուժություն՝ բուժում սնկերով
  • Տզրուկաբուժություն՝ բուժում տզրուկների օգտագործմամբ
  • Քարաբուժություն՝ քարերով և հանքանյութերով բուժում[12]

Նատուրոպաթին դիմելիս խորհրդատվությունը սկսվում է հիվանդի հետ երկարատև զրույցից՝ շեշտը դնելով կենսակերպի, բժշկական պատմության, հուզական վիճակի և ֆիզիկական առանձնահատկությունների, ինչպես նաև ֆիզիկալ հետազոտության վրա[8]։

Շատ նատուրոպաթներ հանդես են գալիս որպես առաջնային բժշկական օղակի ներկայացուցիչներ, և նրանցից ոմանք կարող են դեղորայք նշանակել, կատարել աննշան վիրահատություններ և սահմանել բժշկական մոտեցումներ, ինչպիսիք են դիետան և կենսակերպի խորհրդատվությունը[8][13]։ Ավանդական նատուրոպաթները զբաղվում են բացառապես կենսակերպի փոփոխություններով։

Նատուրոպաթները սովորաբար խորհուրդ չեն տալիս պատվաստանյութերի և հակաբիոտիկների օգտագործումը[14]։

Բնական բժշկության կիրառումը այլ երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական բժշկության կիրառումը որոշ երկրներում

ԱՄՆ-ում, Գերմանիայում և Անգլիայում օգտագործվում են ինչպես ընդհանուր, այնպես էլ սպեցիֆիկ բուժման մեթոդներ։

  • ԱՄՆ-ում կան հինգ հավատարմագրված նատուրոպաթիկ դպրոցներ՝ Չիկագոյի Առողջապահական գիտությունների համալսարան, Կոնեկտիկուտի Բրիջպորտի համալսարան, Ֆենիքսի Հարավարևմտյան նատուրոպաթիկ բժշկության քոլեջ (Արիզոնա), Պորտլենդի Բնական բժշկության ազգային քոլեջ (Օրեգոն), Սիեթլի Բաստիրի համալսարան (Վաշինգտոն) և ավելի քան 1000 բժիշկ-նաթուրոպաթներ։ ԱՄՆ-ում նատուրոպաթիայի հայտնի ներկայացուցիչներն են Էլնել Ուոլակը, Փիթեր Դ'Ադամոն, Փոլ Բրեգը, Հերբերտ Մ. Շելթոնը։ Հիմնական ուղղությունները կարելի է բաժանել երեք խմբի[փա՞ստ]՝
    • Ասեղնաբուժություն, այուրվեդա, չինական ավանդական բժշկություն, հոմեոպաթիա, ամերիկյան հնդկացիների բժշկություն։
    • Դիետիկ և բուսական միջոցներ (սննդային հավելումներ, բուժական ծոմապահություն, բուսաբուժություն, մակրոբիոտիկա, բուսակերություն)։
    • Կենսաբանական հակադարձ կապ, հիպնոս, վիզուալիզացիայի մեթոդներ, կիրլիանական լուսանկարչություն, մեդիտացիաներ, պլացեբոյի էֆեկտ, չինական հիմնաստիկա և ցիգուն-թերապիա։
  • Գերմանիայում օգտագործվում են ավանդական մեթոդներ ՝ ասեղնաբուժություն, հոմեոպաթիա, աղիների մաքրում, դիետա և բուժական ծոմապահություն, մանուալ թերապիա, հոգեբանական մեթոդներ (հոգեվերլուծություն, բուժական հիպնոս)[15]։ Նատուրոպաթիայի հայտնի մասնագետը Ռուդիգեր Դալկեն է։ Նատուրոպաթիայի հայտնի կողմնակից էր Էմանուել Ֆելկեն, որի բուժման մեթոդները (Ֆելկեկուր) կիրառվում են Գերմանիայի որոշ հանգստավայրերում։
  • Անգլիայում զբաղվում են ասեղնաբուժությամբ, քիրոպրակտիկայով, հիլերիզմով, բուսաբուժությամբ, հոմեոպաթիայով, բուժական մերսմամբ, հիպնոթերապիայով, օստեոպաթիայով։
  • Ռուսաստանում օգտագործվում են նատուրոպաթիայի ավանդական մեթոդներ՝ հոմեոպաթիա, սկիպիդար լոգանքներ, ասեղնաբուժություն, տզրուկաբուժություն և այլն։ Հայտնի բնաբան են Ա. Ս. Զալմանովը, Գ. Ս. Շատալովան։ Ստեղծվել է բնական բժշկության ընկերություն, որը ղեկավարում է պրոֆեսոր Վ. Ա. Կուրաշվիլին[16]։

Ռուսաստանում օգտագործվում են նատուրոպաթիայի ավանդական մեթոդներ՝ հոմեոպաթիա, տորպենտինային լոգանքներ, ասեղնաբուժություն, տզրուկաբուժություն և այլն։ Հայտնի բնաբան են Ա. Ս. Զալմանովը, Գ. Ս. Շատալովան։ Ստեղծվել է բնական բժշկության ընկերություն[փա՞ստ], որը ղեկավարում է պրոֆեսոր Վ. Ա. Կուրաշվիլին։

Նատուրոպաթիա տերմինը ներմուծել են Բենեդիկտ Լուստը և Ֆոսթերը, որոնք 20-րդ դարի սկզբին համապատասխանաբար Նյու Յորքում և Այդահոյում հիմնել են նատուրոպաթիկ բժշկության դպրոցներ։ Մեկ այլ աղբյուրի համաձայն դա արել է Ջոն Շելը 1895 թվականին։ Նատուրոպաթիայի հիմնադիրներից մեկը Սեբաստիան Քնեյփն էր (Գերմանիա)[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sarris, J., and Wardle, J. Clinical naturopathy: an evidence-based guide to practice. — Chatswood, NSW: Elsevier Australia, 2010. — ISBN 0729539261
  2. 2,0 2,1 2,2 Atwood KC (December 2003). «Naturopathy: a critical appraisal». MedGenMed. 5 (4): 39. PMID 14745386. Archived from the original on March 2, 2013. Retrieved September 4, 2013.
  3. 3,0 3,1 Gorski DH (October 2014). «Integrative oncology: really the best of both worlds?». Nature Reviews. Cancer. 14 (10): 692—700. doi:10.1038/nrc3822. PMID 25230880. S2CID 33539406
  4. 4,0 4,1 «Family Physicians versus Naturopaths» . aafp.org. American Academy of Family Physicians. Archived from the original on June 16, 2015. Retrieved July 20, 2015
  5. «США впустую потратили 2,5 миллиарда долларов на нетрадиционную медицину». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Atwood, Kimball C., IV (2003).http://www.medscape.com/viewarticle/465994 .Medscape General Medicine.
  7. 7,0 7,1 Jagtenberg, Tom; Evans, Sue; Grant, Airdre; Howden, Ian; et al. (April 2006). https://works.bepress.com/airdre_grant/4/download/(չաշխատող հղում)/ Journal of Alternative and Complementary Medicine.
  8. 8,0 8,1 8,2 Boughton, Barbara; Frey, Rebecca J. (2005). http://www.encyclopedia.com/topic/Naturopathic_Medicine.aspx Արխիվացված 2013-06-24 Wayback Machine. Gale Encyclopedia of Alternative Medicine/
  9. Carroll, Robert T. (March 7, 2015) .http://skepdic.com/natpathy.html. The Skeptic’s Dictionary. Retrieved March 21, 2015.
  10. Sarris, Jerome; Wardle, Jon (2010). https://books.google.com/books?id=lpEAJ9vjPyUC&pg=PT32 Արխիվացված 2016-12-03 Wayback Machine. Sydney: Churchill Livingstone / Elsevier Health Sciences.
  11. Russell, Jill; Rovere, Amy, eds. (2009). American Cancer Society Complete Guide to Complementary and Alternative Cancer Therapies (Second ed.). Atlanta: American Cancer Society.
  12. Boon, Heather S.; Cherkin, Daniel C.; Erro, Janet; Sherman, Karen J.; et al. (2004). https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC529271 Արխիվացված 2019-10-05 Wayback Machine. BMC Complementary and Alternative Medicine.
  13. Pizzorno, Joseph E. (1999). https://books.google.com/books?id=cwYnA1qunUwC&pg=PA57 Արխիվացված 2018-04-13 Wayback Machine. In Clark, Carolyn C.; Gordon, Rena J. (eds.). Encyclopedia of Complementary Health Practice. Springer Publishing.
  14. Singh S, Ernst E (2009). https://books.google.com/books?id=nWnR1JI7G6gC&pg=PT197 Արխիվացված 2016-02-06 Wayback Machine. Trick or Treatment?: Alternative Medicine on Trial. Transworld.
  15. American Association of Naturopathic Physicians Արխիվացված 2012-10-06 Wayback Machine(անգլ.)
  16. «Общество натуральной медицины (сайт закрыт)». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. Baer, Hans A. (September 2001)."The sociopolitical status of U.S. naturopathy at the dawn of the 21st-century". Medical Anthropology Quarterly.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • НАТУРОПА́ТИЯ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.