Բրուք ան դեր Մուր
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բրուք ան դեր Մուր | |||
գերմ.՝ Bruck an der Mur | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Bruck-Mürzzuschlag District? | ||
Հիմնադրված է | 13-րդ դար թ. | ||
Մակերես | 38,4 կմ², 85,43 կմ² | ||
ԲԾՄ | 468±1 մետր, 491±1 մետր | ||
Բնակչություն | ▼15 837 մարդ (հունվարի 1, 2019) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03862 | ||
Փոստային դասիչ | 8600 | ||
Ավտոմոբիլային կոդ | BM | ||
Պաշտոնական կայք | bruckmur.at(գերմ.) | ||
| |||
Բրուք ան դեր Մուր (գերմ.՝ Bruck an der Mur, բավ․՝ Bruck an da Mur), քաղաք Ավստրիայում՝ Շտիրիա դաշնային երկրամասում, Մուր և Մյուրց գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Բրուք-Մյուրցուշլագ շրջանի վարչական կենտրոնն է։ 2015 թվականին նրան է միացվել Օբերայխ բնակավայրը[1][2]։ Համայնքն զբաղեցնում է 85,23 քառակուսի կիլոմետր տարածք[3](նախքան միավորվելը եղել է 38,32 քառակուսի կիլոմետր)։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 12 541[2], 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 15 787:
Պաշտոնական կոդը՝ 62139:
Բրուք ան դեր Մուրը կարևոր հանգույց է Գրացից Վիեննա տանող երկաթուղու և ավտոմայրուղիների վրա։
Քաղաքում գործում են մետաղամշակման և թղթի արտադրության ձեռնարկություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուքի մասին պահպանված ամենավաղ հիշատակումը վերաբերում է 860 թվականի նոյեմբերի 20-ին Լյուդովիկոս II Գերմանիկուս թագավորի կարգադրությամբ կազմված մի փաստաթղթի, որտեղ այն բնորոշված է որպես Զալցբուրգի արքեպիսկոպոսության դաստակերտ։
Հայտնի է նաև, որ 1263 թվականին Բոհեմիայի Օտոկար II թագավորը վերաշինել ու պարսպապատել է բնակավայրը, որին 1277 թվականին քաղաքի կարգավիճակ է շնորհել նրան հաջորդած Ռուդոլֆ ֆոն Հաբսբուրգ Գերմանացի արքան։ Բրուք ան դեր Մուրը միջնադարում առևտրային կենտրոն է եղել, որտեղ գլխավորապես երկաթեղենի առուվաճառք է իրականացվել։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուք ան դեր Մուր (1971–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.4 (59.7) |
20.5 (68.9) |
23.6 (74.5) |
26.9 (80.4) |
30.7 (87.3) |
33.8 (92.8) |
37.4 (99.3) |
35.5 (95.9) |
31.6 (88.9) |
27.6 (81.7) |
21.2 (70.2) |
17.9 (64.2) |
37.4 (99.3) |
Միջին բարձր °C (°F) | 2.4 (36.3) |
5.7 (42.3) |
10.3 (50.5) |
14.4 (57.9) |
19.7 (67.5) |
22.7 (72.9) |
24.8 (76.6) |
24.7 (76.5) |
20.4 (68.7) |
14.7 (58.5) |
7.3 (45.1) |
2.8 (37) |
14.2 (57.6) |
Միջին օրական °C (°F) | −2.3 (27.9) |
0.0 (32) |
3.8 (38.8) |
7.7 (45.9) |
12.8 (55) |
15.9 (60.6) |
17.8 (64) |
17.5 (63.5) |
13.7 (56.7) |
8.5 (47.3) |
2.7 (36.9) |
−1.2 (29.8) |
8.1 (46.6) |
Միջին ցածր °C (°F) | −5.5 (22.1) |
−3.9 (25) |
−0.7 (30.7) |
2.6 (36.7) |
7.3 (45.1) |
10.7 (51.3) |
12.4 (54.3) |
12.5 (54.5) |
9.1 (48.4) |
4.6 (40.3) |
−0.3 (31.5) |
−3.8 (25.2) |
3.8 (38.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −25.0 (−13) |
−21.0 (−5.8) |
−21.4 (−6.5) |
−5.0 (23) |
−3.0 (26.6) |
0.6 (33.1) |
4.5 (40.1) |
2.7 (36.9) |
−1.0 (30.2) |
−8.5 (16.7) |
−14.0 (6.8) |
−19.5 (−3.1) |
−25.0 (−13) |
Տեղումներ մմ (դյույմ) | 32.6 (1.283) |
32.3 (1.272) |
49.7 (1.957) |
50.1 (1.972) |
82.9 (3.264) |
106.1 (4.177) |
110.5 (4.35) |
101.0 (3.976) |
78.1 (3.075) |
60.1 (2.366) |
49.2 (1.937) |
42.6 (1.677) |
795.2 (31.306) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 17.4 (6.85) |
14.6 (5.75) |
9.4 (3.7) |
2.4 (0.94) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
5.5 (2.17) |
23.9 (9.41) |
73.2 (28.82) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 5.9 | 5.1 | 7.4 | 8.1 | 10.3 | 11.5 | 10.7 | 10.8 | 8.3 | 6.7 | 7.1 | 6.5 | 98.4 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 19.7 | 11.8 | 4.3 | 0.7 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 3.8 | 12.3 | 52.7 |
աղբյուր: Central Institute for Meteorology and Geodynamics[4] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայլիգեն Գայստ Կապելլեն 15-րդ դարում գոթիկա ոճով կառուցված մատուռ է, որն ունի ինքնատիպ հատակագիծ. դա հավասարակողմ եռանկունու տեսք ունի, որը խորհրդանշում է սուրբ Երրորդությունը[5]։ Մատուռը վերակառուցվել, հնարավորինս նախնական տեսքի է բերվել և վերաբացվել 2020 թվականին[6]։
Քաղաքի կենտրոնում է գտնվում աչքի ընկնող մեկ այլ պատմական կառույց՝ Kornmesser house-ը, որը 15-րդ դարում վենետիկյան ոճով կառուցել է Պանկրաց Կոռնմեսը։
Լանդսկրոն ամրոցից, որին 1792 թվականի մեծ հրդեհը հսկայական վնաս է պատճառել, պահպանվել է ընդամենը երկու շինություն։
Բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում նաև համայնքի հարևանությամբ ընկած Գրյուներ Զեեն՝ Կանաչ լիճը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուք ան դեր Մուրի քույր քաղաքներն են՝
Հագեն-Հոհենլիմբուրգ, Գերմանիա[7]
Լիևեն, Ֆրանսիա
Վերոլի, Իտալիա
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էռնեստ՝ Ավստրիայի դուքս (1377–1424) Հաբսբուրգների տան անդամ, 1406 թվականից մինչև իր մահը տիրել է Շտիրիային, Կարինթիային ու Կառնիոլային
- Քրիստիան Անդերս (ծնվ. 1945) երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, գրող
- Էվա Ռյուբեր-Շտայեր (ծնվ. 1951) դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել, գեղեցկության թագուհի, ով 1969 թվականին հռչակվել է Միսս Աշխարհ
- Էրվին Վուրմ (ծնվ. 1954) դերասան
- Վերներ Վայգլհոֆեր (1962–2003), տեսական էլեկտրամագնիսականության և մաթեմատիկայի մասնագետ, Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր[8]
- Էլիզաբեթ Գյորգլ (ծնվ. 1981) նախկին լեռնադահուկորդուհի, որ նվաճել է աշխարհի գավաթը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը Շլոսբերգից՝ Բերդասարից
-
Քաղաքի գլխավոր հրապարակը
-
Հռոմեական կաթոլիկ եկեղեցին
-
Փողոց հին քաղաքամասում
-
Քաղաքապետարանը
-
Կոփածո մետաղներից պատրաստված Երկաթե շատրվանը գիշերով
-
Հինհռոմեական կամուրջը Օբերայխում
-
Ժամացույցով աշտարակը
-
Սբ. Ռուպրեխտ եկեղեցու որմնանկարներից
-
Հինհռոմեական փորագրաքանդակ սբ. Ռուպրեխտ եկեղեցու հյուսիսային պատի շարվածքում պահպանված շիրմաքարի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Citácia elektronického dokumentu | titul = Landesgesetzblatt/Jahrgang 2013/36. Stück/164. | url = https://www.ris.bka.gv.at/Dokumente/Lgbl/LGBL_ST_20131212_156/LGBL_ST_20131212_156.pdf | vydavateľ = www.ris.bka.gv.at | dátum vydania = 2013-12-12 | dátum prístupu = 2015-01-20 | strany = 692, 693 | id = ZDB-ID 705127-x Արխիվացված 2016-02-03 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Citácia elektronického dokumentu | titul = Die neue Gemeindestruktur der Steiermark | url = http://www.gemeindestrukturreform.steiermark.at/cms/dokumente/11820435_97007261/c19ab0d1/Liste%20Gemeinden_GSR%20Gesamt.pdf | vydavateľ = steiermark.at | dátum prístupu = 2015-01-19 | autor = Land Steiermark | strany = 1 | jazyk = po nemecky
- ↑ Citácia elektronického dokumentu | titul = Bezirke und Gemeinden der Steiermark | url = http://gis2.stmk.gv.at/gis2.stmk.gv.at/gis/content/karten/download/Listen/Bez_Gem_liste_2015.pdf | vydavateľ = stmk.gv.at | dátum prístupu = 2015-01-19 | autor = GIS-Steiermark | strany = 3 | formát = PDF
- ↑ «Klimadaten von Österreich 1971–2000 -Graz-Uni» (գերմաներեն). Central Institute for Meteorology and Geodynamics. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Heiligen Geist Kapelle Bruck an der Mur». zottmann.at (գերմաներեն). 2021. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Sanierung Heiligen-Geist-Kapelle, Bruck an der Mur / Wettbewerb» (գերմաներեն). Bruck an der Mur. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ HoLiBru.eu
- ↑ «Werner S. Weiglhofer's research while affiliated with University of Glasgow and other places».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Брук на Муре». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Werner Strahalm: Bruck an der Mur. Von den Anfängen bis zur Gegenwart. Edition Strahalm, Graz/Wien 1987, ISBN 3-900526-05-2.
- Richard Antauer: Aus der Geschichte der Stadt Bruck. In: Bruck an der Mur. Ein Heimatbuch. Stadt Bruck an der Mur, 1951.
- Ferdinand Tremel: Bruck an der Mur. Vortrag, gehalten anlässlich der Wanderversammlung in Bruck an der Mur am 25. September 1955. In: Blätter für Heimatkunde. Band 29, Graz 1955 (historischerverein-stmk.at).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- bruckmur.at – Offizielle Webseite der Stadt Bruck an der Mur
- Österreichischer Städteatlas: Geschichte der Stadt Bruck/Mur
- Официальная страница(գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուք ան դեր Մուր» հոդվածին։ |
|