Բրաունի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրաունի
Ջրահոսք
Ակունքի տեղակայումSkaylock Hill?
Գետաբերանի տեղակայումRiver Wear?
Կոորդինատներ
ԵրկրամասԴարհեմ

Բրաունի գետ, Ուիր գետի ամենամեծ վտակը Անգլիայի Դարհեմ կոմսությունում։

Բրաունի գետն սկիզբ է առնում Վասկերլեյի հարավ-արևելքից` մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Սքայլոք ժայռի արևելյան լանջի գլխավոր պլանտացիայի մի աղբյուրից։ Աղբյուրն առաջանում է Ուիր գետի վտակից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա, ճահճային, անտառային ու աղբյուրաշատ տարածքում, որը հարուստ է արդյունաբերական անցյալի վկայություն հանդիսացող քարածխահանքերով, քարհանքերով ու հանքային երկաթուղային գծերով։ Հոսելով արևելք դեպի Լանչեսթեր` գետն եզրագծում է գյուղի հարավային մասը։ Լանգլեյի պարկ և Վիթոն Ջիլբերթ գյուղերով անցնելով` գետը հոսում է հարավ ու եզրագծում Դարհեմի արևմտյան սահմանը։ Լանգլեյ Մուռի հյուսիսում գետին միախառնվում է Դիըրնես գետը, և Դարհեմի հարավում վերջապես միանում Ուիր գետին Սանդերլենդ կամրջի մոտ[1]։ Մինչև վերջին Սառցե դարաշրջանը Բրաունին թափվում էր Ուիր գետը Դարհեմ քաղաքի հյուսիսում, Փելոու անտառների մոտ։

Բրաունին աղտոտվել է տեղական արդյունաբերության, հատկապես կապարի ու քարածխի հանքարդյունաբերության պատճառով, բայց վերջին տարիներին մաքրվել է։ 2006 թվականին սեպտեմբերին գետ է բաց թողնվել մոտավորապես 3000 մոխրագույն ձկնատեսակ[2]։

Ավանդություն կա այն մասին, որ 1346 թվականին Նևիլի խաչի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Դավիդ II-ը գերի է ընկել, երբ թաքնված է եղել Բրաունի գետի կամրջի տակ Բեարփարկ գյուղի մոտ, Բյուրփեյր մենաստանի մոտ գտնվող այն տարածքում, որտեղ շոտլանդացիները ճամբարել էին գիշերվա համար[փա՞ստ]։

Էնդրյու Բրիզը պնդում է, որ գետի անունից առաջացել է 'Բրունանբուրգ' բառը՝ Բրունանբուրգի ճակատամարտի տեղանունը։ Նա մեկնաբանում է 'Բրունանբուրգը' որպես 'Բրաունիի ամրոց', որն էլ վերաբերում է Լոնգովիցիում հռոմեական ամրոցին[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի գետերի ցուցակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 54°44′02″ հս․. լ. 1°34′55″ ամ. ե.HGЯO
  2. «Fish release to boost river stock». BBC. 2006 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
  3. Breeze, Andrew (2014 թ․ դեկտեմբերի 4). «Brunanburh in 937: Bromborough or Lanchester?». Society of Antiquaries of London: Ordinary Meeting of Fellows. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  4. Havery, Gavin (2013 թ․ հոկտեմբերի 4). «Lanchester – birthplace of a unified kingdom?». The Northern Echo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.