Բրազիլա-հնդկական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլա-հնդկական հարաբերություններ
Բրազիլիա և Հնդկաստան

Բրազիլիա

Հնդկաստան
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Բրիազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, 2019 թվականի նոյեմբեր

Բրազիլա-հնդկական հարաբերություններ, երկկողմանի դիվանագիտական հարաբերություններ Բրազիլիայի և Հնդկաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև սկսվել են 1948 թվականին[1][2]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի մայիսի 3-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Հնդկաստանի դեսպանություն է բացվել։ 1971 թվականի օգոստոսի 1-ին դեսպանությունը տեղափոխվել է մայրաքաղաք Բրազիլիա[3]։ Բրազիլիան և Հնդկաստանը մշակութային բազմազանությամբ, ժողովրդական կառավարությամբ և բազմազգ բնակչությամբ տարածքային խոշոր պետություններ են։ Երկրները համագործակցում են այնպիսի հարցերով, ինչպիսիք են միջազգային առևտուրը, ԲՐԻԿՍ-ը, շրջակա միջավայրը, Միացյալ ազգերի կազմակերպության բարեփոխումները և Անվտանգության Խորհրդի ընլայնումները[4][5]։ Երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը և տեխնոլոգիաները, դեղագործությունը։ 2007 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3,12 մլրդ դոլար՝ 2004 թվականի 1,2 մլրդ դոլարի փոխարեն[6][7]։

Համեմատական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան Հնդկաստան Բրազիլիա Բրազիլիա
Բնակչություն 1,210,193,422 201 009 622
Տարածք 3,287,240 կմ² 8 514 877 կմ²
Բնակչության խտություն 382/կմ² 22/կմ²
Մայրաքաղաք Նյու Դելի Բրազիլիա
Խոշորագույն քաղաք Մումբայ Սան Պաուլո
Կառավարություն Դաշնային հանրապետություն, խորհրդարանական ժողովրդավարություն Նախագահական հանրապետություն
Պաշտոնական լեզուներ Հինդի, անգլերեն և ևս 21 լեզու պորտուգալերեն
Հիմնական կրոններ Հինդուիզմ (80,5 %), Իսլամ (13,4 %), Քրիստոնեություն (2,3 %) և այլն Քրիստոնեություն (90,9 %)
Անվանական ՀՆԱ 1,946 տրիլիոն $ 2,244 տրիլիոն $
Մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ 1,492 $ 11 281 $
ՀՆԱ 4,735 տրիլիոն $ 3,072 տրիլիոն $
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ 3,900 $ 14 537 $
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս 0,547 (միջին) 0,744 (միջին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stuenkel, Oliver. "The Case for Stronger Brazil-India Relations", 'The Indian Foreign Affairs Journal' July–September 2010
  2. Brazil to Sell MAR-1 SEAD Missiles to Pakistan Defense Industry Daily. Retrieved on 2009-01-05.
  3. Brazil approves sale of 100 missiles to Pakistan Արխիվացված 2019-01-05 Wayback Machine Dawn.com. Retrieved on 2009-01-05.
  4. Indian Embassy in Brazil: Bilateral Relations Արխիվացված 2009-08-02 Wayback Machine
  5. Brasil, Índia e África do Sul firmam acordos de cooperação
  6. Indian Embassy in Brazil: Bilateral Trade Statistics Արխիվացված 2008-04-30 Wayback Machine
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]