Jump to content

Բջջային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլաքը ցույց է տալիս բջջակենտրոնը։ Կարելի է տեսնել իրար հանդեպ ուղիղ անկյան տակ գտնվող երկու ցենտրիոլներ, մեկը գտնվում է երկայնքով, մյուսը ուղղահայաց պատկերի հարթությանը

Բջջակենտրոն կամ ցենտրոսոմա (լատին․՝ centrum-կենտրոն + հին հունարեն՝ σῶμα - sōma մարմին, մասնիկ), ոչ մեմբրանային կառուցվածք ունեցող օրգանոիդ է։ Կազմված է փոխուղղահայաց դասավորված երկու ցենտրիոլներից՝ մայր և դուստր և դրանք շրջապատող հատուկ կառուցվածքներից։ Հատուկ է կենդանիների բոլոր բջիջներին, սնկերին, ջրիմուռներին և մամուռներին։ Բուսական բջիջները և որոշ պարզագույն օրգանիզմները ցենտրիոլներ չունեն։ Ցենտրիոլները մասնակցում են միտոզի և մեյոզի ընթացքում բաժանման իլիկի առաջացմանը։ Բջջի բաժանման ժամանակ ցենտրոսոմաները տարամիտվում են բջջի բևեռները, դրանց են միանում բաժանման իլիկի թելիկները, իսկ բաժանումն ավարտելուց հետո ցենտրիոլները մնում են դուստր բջիջներում, կրկնապատկվում են և ձևավորում բջջակենտրոնը։

Հայտնաբերվել է 1883 թվականին Էդուարդ Վան Բենեդենի (հոլ.՝ Edouard Van Beneden) կողմից[1]։ ու նկարագրվել և իր անունն է ստացել 1888 թվականին Թեոդոր Բովերիի կողմից[2]։

Ինքնավերարտադրվող օրգանոիդ է, պլազմատիկ թաղանթ չունի, կազմված է երկու ցենտրիոլներից։ Բջջակենտրոնը, մասնակցում է բջջի բաժանմանը (իլիկի առաջացմանը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Centrosome Saylor Academy
  2. Boveri, Theodor (1888). Zellen-Studien II: Die Befruchtung und Teilung des Eies von Ascaris megalocephala. Jena: Gustav Fischer Verlag.