Ցենտրիոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցենտրիոլ, էուկարիոտ բջիջների ներբջջային օրգանոիդ, որը բջջի կիսման ժամանակ մասնակցում է բաժանման իլիկի ձևավորմանը։ Այն կարելի է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով։ Այն գտնվում է բաժանվող բջջի բևեռներում, մեծ մասամբ Գոլջիի ապարատի հարևանությամբ։ Ցենտրիոլները կազմում են բաժանման իլիկի սպիտակուցային թելերը, որոնք և կապում են քրոմոսոմները՝ ապահովելով նրան տարամիտումը դեպի բևեռներ բջջի կիսման ժամանակ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը առաջարկվել է Թեոդոր Բովերին 1895 թվականին։ Ցենտրիոլների նուրբ կառուցվածքը հնարավոր է եղել ուսումնասիրել էլեկտրոնային մանրադիտակով։ Որոշ օբյեկտներում հնարավոր է եղել նկատել ցենտրիոլներ, սովորաբար դրանք առաջացնում են զույգեր, որոնք պատված են ցիտոպլազմայով, որտեղից էլ հեռանում են բարակ ֆիբրիլներ։ Ցենտրիոլների և ցենտրոսֆերայի ամբողջությունը կոչվում է բջջային կենտրոն։

Հաճախ ցենտրիոլային զույգերը կարող են մոտ գտնվել կորիզին։ Յուրաքանչյուր կենտրոնական մարմնիկ կազմված է 27 գնդաձև տարրերից, որոնք խմբավորված են 9 տրիպլեդներով (եռյակներով), սրանք կազմված են տուբուլին սպիտակուցից։ Տրիպլեդները կապված են 3 միկրոխողովակներից։

Գործառույթնեերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցենտրիոլները մասնակցում են բաժանման իկիլի ձևավորմանը բջջի կիսման ժամանակ։ Բարձրագույն բույսերի և սենկերի բջիջները ցենտրիոլներ չունեն, նրանց մոտ բաժանման իլիկը ձևավորվում է այլ կերպ։

Բացի այդ գիտնականները կարծում են, որ բջջային կենտրոնի ֆերմենտները ներգրավվում են դուստր բջիջների առաջացման մեջ՝ միտոզի անաֆազում։

Զարգացման ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն բջջային ցիկլի ընթացքում ցենտրիոլը կրկնապատկվում է մեկ անգամ։ Յուրաքանչյուր կրկնապատկման ժամանակ «մայր» ցենտրիոլը բաժանվում է դուստր «ցենտրիոլների»։ Սա տեղի է ունենում G2-ժամանակահատվածի ինտերֆազում։ Միտոզի պրոֆազում երկու ցենտրիոլներ հեռանում են դեպի բևեռներ և այնտեղ ձևափոխվում են ցենտրոսոմների։ Սակայն, այս ընդհանուր սխեմայով, կան բազմաթիվ տատանումներ։ Շատ բջիջների ցենտրիոլներ մեկ բջջային ցիկլի ընթացքում կարող են կրկնապատկվել մի քանի անգամ։ Ինչպես նաև կենդանիների ճնշող մեծամասնությունում հասունացած ձվաբջիջներում ցենտրիոլները վերանում են։ Բեղմնավորումից հետո նոր ցենտրիոլները առաջացնում են զիգոտ[1]։։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]