Jump to content

Բու (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բու
ՏեսակՊոմերանյան շպից
Սեռարական
Ծնվել էմարտի 16, 2006(2006-03-16)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Սատկել էհունվարի 19, 2019(2019-01-19) (12 տարեկան)
Սատկելու վայրԱՄՆ

Բու (մարտի 16, 2006(2006-03-16), Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 19, 2019(2019-01-19), ԱՄՆ), պոմերանյան շպից, որը դարձել է համացանցային մեմ։ Նա ուներ հայտնի Ֆեյսբուքյան էջ, դարձել է չորս ֆոտոգրքի նյութ[1]։ 2016 թվականի մարտի դրությամբ շունը ֆեյսբուքում հավաքել է ավելի քան 17,5 միլիոն հավանում։ Բուն պատկանում էր ֆեյսբուքի աշխատակից Իռեն Անին, որին պատկանում էր նաև Բուի ավագ եղբայրը՝ Բադին (սատկել է 2017 թվականի սեպտեմբերի 6-ին)։

Հանրաճանաչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն պատկանում էր Սան Ֆրանցիսկոյից ֆեյսբուքյան աշխատակցուհուն, որը շան համար էջ էր ստեղծել հետևյալ գրառմամբ՝ «Իմ անունը Բու է։ Ես շուն եմ։ Կյանքը լավ է»։ Բուն հայտնի է դարձել 2010 թվականի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ երգչուհի Կեշան թվիթերում գրել է, որ ունի «նոր ընկեր»՝ հղում տալով Բուի էջին[2]։

«Chronicle Books» հրատարակչությունը, նկատելով, որ այդ ժամանակ Բուն ֆեյսբուքում 5 միլիոն երկրպագու ունի, դիմել է շան տիրոջը՝ առաջարկելով նրա նկարներով գիրք գրել։ 2011 թվականի օգոստոսին լույս է տեսել «Բու. Աշխարհի ամենանուրբ շան կյանքը» գիրքը, որը նրա տերը ստորագրել է JH Lee կեղծանվամբ։ Ի վերջո գիրքը լույս է տեսել տասը լեզվով։ Դրան հաջորդել է երկրորդ գիրքը՝ «Բու․ Փոքրիկ շունը մեծ քաղաքում», ինչպես նաև օրացույց և լրացուցիչ մանկական գրքեր։ Այլ ապրանքատեսակների թվում կա փափուկ խաղալիք, որը պատրաստել է Gund-ը[1]։

Բուն սատկել է քնի մեջ՝ 2019 թվականի հունվարի 18-ի առավոտյան, իսկ տերերը հայտարարել են, որ նա սատկել է Բադիի սատկելուց հետո՝ «կոտրված սրտով»[3]։

2012 թվականի ապրիլին Բուն սխալմունքի առիթ է դարձել այն բանից հետո, երբ ֆեյսբուքում հայտնվել է # RIPBOO հեշթեգը։ Դրան հաջորդել են թվիթթերները, երբ Gizmodo-ի օգտատեր Սեմ Բիդլը Թվիթթերում գրել է, որ Բուն մահացել է։ Ավելի ուշ Chronicle Books-ը հաստատել է, որ Բուն ողջ և առողջ է[4]։

2012 թվականի հուլիսին Բուն նշանակվել է «Virgin America» ավիաընկերության կենդանիների հետ կապի պաշտոնական պատասխանատու, ինքնաթիռում հրապարակվել են նրա լուսանկարները, ինչպես նաև խորհուրդներ տնային կենդանիների հետ ճանապարհորդողների համար[1][5]։

2012 թվականի օգոստոսին «All Things Digital»-ից Մայք Իսահակը բացահայտել է Բուի սեփականատիրոջը՝ նշելով, որ նա ֆեյսբուքի աշխատակցուհի Իռեն Անն է[2][6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Benny Evangelista (2012 թ․ օգոստոսի 17). «Boo, 'the cutest dog in the world'». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  2. 2,0 2,1 Isaac, Mike (2012 թ․ օգոստոսի 8). «Boo, the World's Cutest Dog, Calls a Facebook Employee "Mom"». AllThingsD. Dow Jones & Company, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Karen; Mizoguchi Boo the Pomeranian, Once Named the World's Cutest Dog, Dies(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2019.
  4. «Boo Is Alive: Dog's Death Refuted On Facebook As #RIPBOO Tweets Flow». Huffingtonpost.com. Oath Inc. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Boo, World's Cutest Dog, Is Now Official Pet Liaison For Virgin America (PHOTOS)». Huffingtonpost.com. Oath Inc. 2012 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Choney, Suzanne. «Is Boo the 'cutest dog' in the world a Facebook plant?». Digital Life. Msnbc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  7. Shontell, Alyson (2012 թ․ օգոստոսի 8). «Meet Boo, 'The World's Cutest Dog'—And The Secret Facebook Employee Behind Him». Business Insider. Insider Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.