Բուրդալու

Բուրդալու (ֆր.՝ bourdalou), երկարավուն, մեկ բռնակով միզելու համար նախատեսված կանացի տակադիր անոթ (միզանոթ), ձևով հիշեցնում է սոուսի աման։ 17-18-րդ դարերի Ֆրանսիական կենցաղային իր[1][2][3][4]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրդալուն սովորաբար պատրաստում էին հախճապակուց կամ ճենապակուց[1][2]։ Որպես կանոն, իրը զարդարվում էր նրբաճաշակ նկարներով[1]։ Հաճախ բուրդալուի հատակին պատկերվում էին 18-րդ դարի բարքերին համապատասխան երկիմաստ նկարներ կամ տեքստեր[2]։ Օրինակ՝ Պետերգոֆի պալատի հավաքածուի բուրդալուի հատակին աչք է նկարված, և ֆրանսերեն գրված է՝ «Չարաճճի, նա քեզ տեսնում է»[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենավաղ հիշատակվող բուրդալուները թվագրված է 18-րդ դարի առաջին տասնամյակով։ Ըստ ավանդության անվանումը ծագել է ֆրանսիացի քարոզիչ Լուի Բուրդալուի անունից, որը Լյուդովիկոս XIV-ի օրոք հայտնի էր իր երկար քարոզներով։ Նրա քարոզներին գնալուց տիկնայք ստիպված «ցերեկային անոթներ» էին վերցնում իրենց հետ[1][2][3]։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրդալու օգտագործում էին բարձր հասարակության կանայք, երկար ճանապարհորդությունների կամ այցելությունների ժամանակ[2][4]։ Աղախինները պարապում էին, թե ինչպես տիրուհու փեշի տակ մտցնեն բուրդալուն (այն ժամանակ վարտիքներ չէին օգտագործում)։ Անոթի մի կողմից բարձրացրած շուրթը և մյուս կողմից բռնակը հնարավորություն էին տալիս կնոջ օգտագործել բուրդալուն առանց կողմնակի օգնության, կանգնած վիճակում[5][6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Власов В.Г. (2004-2009)։ «Бурдалю // Новый энциклопедический словарь изобразительного искусства: В 10 т.» (ռուսերեն)։ Спб.: Азбука-классика
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Повседневная жизнь Российского императорского двора. Детский мир императорских резиденций. Быт монахов и их окружений.» (ռուսերեն)։ Литрес։ 2013։ Վերցված է 2013-10-27
- ↑ 3,0 3,1 Игорь Зимин (2013)։ «Зимний дворец. Люди и стены. История императорской резиденции. 1762-1917» (ռուսերեն)։ Литрес։ Վերցված է 2013-10-27
- ↑ 4,0 4,1 Екатерина Юхнева (2013)։ «Петербургские доходные дома. Очерки из истории быта» (ռուսերեն)։ Литрес։ Վերցված է 2013-10-27
- ↑ «История возникновения туалета и унитазов» (ռուսերեն)։ wcloset.ru։ Վերցված է 2 Հունիս 2019
- ↑ «Туалетная история» (ռուսերեն)։ pikabu.ru։ Վերցված է 2 Հունիս 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Researching Female Public Toilets: Gendered Spaces, Disciplinary Limits (englisch), online Text aus Journal of International Women's Studies, Vol. 6 No.2, June 2005 (PDF-Datei; 189 kB) (անգլ.)
- Nachttopf-Museum: Hocken auf erlesenem Meißener Porzellan, Artikel vom 2. März 2001 im Tagesspiegel (գերմ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուրդալու կատեգորիայում։ |