Պիսուար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Պիսուար (ֆր.՝ Pissoir) կամ ուրինալ, զուգարանակոնքի տարատեսակ, որը նախատեսված է բացառապես մեզի արտազատման համար։ Որպես կանոն, կիրառվում է հասարակական զուգարաններում։ Կարող է պատրաստվել տարբեր նյութերից՝ սանֆայանսից, էմալացված մետաղից կամ այլ նյութերից։
Պիսուարները տարբեր պետություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական զուգարանային էթիկետը արգելում է կանգնած դիրքում միզել, ուստի իսլամական պետություններում պիսուարները չեն կիրառվում։ Որոշ պետություններում (Ֆրանսիա, Նիդերլանդներ և այլն) կիրառելի են բաց պիսուարներ։
Կանանց համար նախատեսված պիսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան աշխարհում ընդունված է, որ կանայք միզարձակման ժամանակ պիտի նստած դիրքով լինեն։ Հավասար հնարավորությունների ստեղծման համար հաճախ են կիրառվում, այսպես կոչված, կանացի պիսուարները, որոնք հարմարեցված են նստելու կամ կքանստելու համար։ Այդ պիսուրաները լայն տարածում չստացան, քանի որ անհարմարավետ են կանանց համար։
Քսաներորդ դարի ավարտին արևմտյան երկրներում ի հայտ եկան հատուկ հարմարանքներ, որոնք թույլ տվեցին կանանց կանգնած դիրքում միզել։ Այդ հարմարանքները հաճախ կոչվում են ուրինելլա։
Շատ հազվադեպ հանդիպում են ունիսեքս պիսուարներ, որոնք նախատեսված են կքանստելու համար և ավելի նման են զուգարանակոնքի։
Պիսուարներն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադաիզմի հիմնադիր, արվեստագետ և արվեստի տեսաբան Մարսել Դյուշանի աշխարհահռչակ գործը՝ «Շատրվան» ռեդի-մեյդը, իրենից ներկայացնում է պիսուար, որ վրա Դյուշանը ստորագրել է՝ «R. Mutt»։
«Շատրվանը» ստեղծվել է 1917 թվականին և համարվում է դադաիզմի առավել նշանավոր գործերից մեկը և Դյուշանին այսպիսով մոտեցնում է սյուռեալիզմին։ Այս աշխատանքը, ինչպես և բազում այլ ռեդի-մեյդներ, հիմնված է Դյուշանի «հանկարծակիության սկզբունքի» վրա։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հին չինական պիսուար
-
Բազմատեղանի
-
«Kisses!» պիսուարը
-
Աղբամանի և պիսուարի համադրություն