Բույսերի տուբերկուլյոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի տուբերկուլյոզ, բույսերի բակտերիային հիվանդություն, վնասված օրգանների վրա առաջանում են անհարթ պալարիկներ, որոնց ներսը բակտերիաներով՝ հիվանդության հարուցիչներով, լցված խոռոչներ են։ Տուբերկուլոզով ախտահարվում են ճակնդեղը, ձիթենին, դափնեվարդը, հացենին։ Ճակնդեղի տուբերկուլոզի պալարիկներն առաջանում են արմատապտուղների վրա։ Սովորաբար վնասվում են առանձին բույսեր։ Պայքարի միջոցները, ճիշտ ցանքաշրջանառություն, բերքահավաքի ժամանակ վնասված արմատապտուղների ոչնչացում։ Ձիթենու տուբերկուլյոզի պալարիկներն ընկույզի մեծության են, առաջանում են ճյուղերի, տերևների, արմատների վրա։ Վնասված ճյուղերը չեն աճում և չեն պտղաբերում, երբեմն ծառերը ոչնչանում են։ Հատկապես վնասակար է տնկարաններում։ Հիվանդությունը տարածվում է ձիթենու ճանճի, ինչպես նաև քամու և անձրևի միջոցով։ ԽՍՀՄ–ում արտաքին կարանտինի օբյեկտ է։ Պայքարի միջոցները՝ տնկանյութի և պատվաստանյութի ընտրություն առողջ բույսերից, վնասված ճյուղերի ոչնչացում։ Դափնեվարդի տուբերկուլոզի պալարիկներն առաջանում են ճյուղերի, տերևների, ծաղկաբույլերի վրա։ Հիվանդությունը տարածված է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, ԱՄՆ–ում, ԽՍՀՄ–ում են։ Հացենու տուբերկուլյոզի պալարիկներն առաջանում են բնի և ճյուղերի վրա։ Պայքարի միջոցները դափնեվարդի և հացենու տուբերկուլոզի ժամանակ նույնն է, ինչ ձիթենունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։