Այս կենդանու հասակը 120 սմ է՝ վզի հատվածում։ Ճյուղավորված եղջյուրները զարդարում են արու եղջերուներին միայն գարնանը (մարտ-ապրիլ)։ Էգերը առանց եղջյուրների են։ Եղջյուրների երկարությունը հասնում է 110 սմ-ի, ընդ որում առկա է 5 ճյուղավորում (որոշ դեպքերում 5-րդ ճյուղից դուրս են ելնում ևս երկու փոքր եղջյուրներ, որոնց երկարությունը 2 սմ է)։ Այս եղջերուների քաշը 200 կգ է։ Մաշկն ունի թեթև մոխրագույն գունավորում շագանակագույն-դեղին-գորշ մոխրագույն երանգով. ամռանն ավելի պայծառ է, քան ձմռանը։ Ոտքերը համեմատաբար ավելի բաց գույն ունեն, քան մարմնի մնացած մասերը։ Պոչի հատվածում առկա է տարբերվող երանգավորում, որը կոչվում է «Հայելի», դրա վերին հատվածում գունավորումը կարմրավուն է, իսկ ներքևում՝ սպիտակ։ Նորածին եղջերուն բաց գունավորում ունի, իսկ մարմնի վրա կան փոքր, կլորավուն հետքեր։ Ձագի հասակը 60 սմ է, իսկ քաշը՝ 9 կգ։
Բուխարյան եղջերուները տարածված են Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի տարածքով, անտառների և բարձրահասակ խոտերի տարածքներում։ Հիմնական սնունդը բույսերն են։ Աղային ճահիճներում փնտրում են աղ։
1999 թվականին կենդանիների թվաքանակը չէր անցնում 400-ից։ Ամենամեծ կորուստը տեղի ունեցավ Տաջիկստանի քաղաքացիական կռիվների պատճառով։ Այժմ ոչ մեծ քանակով պոպուլյացիա պահպանվում է արգելոցում WWF Ռուսաստանի օգնությամբ։ Հայտնում են, որ բուխարյան եղջերուների թվաքանակը ընդամենը 140-150 գլուխ է։ Սրանց պահպանմամբ զբաղվում են Տաջիկստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, WWF Ռուսաստանը և ավելի ուշ այս ցուցակում ներառված Ուզբեկստանը։ Եվ մոտավորապես 40 գլուխ հանդիպում են Տաջիկստանում և Ուզբեկստանի սահմանում։
Սրանից հետո միջազգային էկոլոգիական կազմակերպությունը օգնություն ցուցաբերեց կենդանիների թվաքանակը պահպանելու համար։ Բացի այդ համաշխարհային հիմնադրամը (World Wide Fund - WWF) գումար հատկացրեց կենդանիներին տեղափոխելու իրենց նախկին բնակավայրերը։ Օրինակի համար այժմ բուխարյան եղջերուները հանդիպում են Ուզբեկստանի տարածքում։ 2007 թվականին Ղազախստան բերեցին եղջերուների և հատկացրեցին պաշտպանական տարածքներ։ 2011 թվականի արդյունքում Կենտրոնական Ասիայում կենդանիների թիվը հասավ 1600-ի։