Բորիս Սակկիլարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Սակկիլարի
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 23, 1920(1920-08-23)
Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էհունիսի 16, 1992(1992-06-16) (71 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բորիս Վլադիմիրի Սակկիլարի (օգոստոսի 23, 1920(1920-08-23), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հունիսի 16, 1992(1992-06-16), Երևան, Հայաստան), հույն ալտահար, ջութակահար, կոմպոզիտոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Սակկիլարին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 23-ին Երևանում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Ա. Տեր-Ղևոնդյանի դասարան)։ 1947-1992 թվականներին դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1965-1992 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։

1940-1944 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի, 1944-1966 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի ջութակահար, ալտահար։

Հեղինակել է «Չոփչոփիկ» (1962, ըստ Կոռնեյ Չուկովսկու) մանկական բալետը, կանտատներ (1947, 1951), 4 սիմֆոնիա, պարտիտներ (1983), սյուիտներ («Պիոներական սյուիտ», 1954, «Մանկական երաժշտություն», 1980, 2 տետր, «Մանկական պատկերներ», 1985, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար), կոնցերտներ (1987) կլառնետի և նվագախմբի համար, կվարտետներ (1944, 1974, 1976, 1980), սոնատներ (դաշնամուրի, 1970, դաշնամուրի և ջութակի, 1972), դաշնամուրային մանրանվագներ, պոեմ և այլ գործեր։

Բորիս Սակկիլարին մահացել է 1992 թվականի հունիսի 16-ին Երևանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուրշուդյան Ա., Նիկոլայիդի Ն., Սակկիլարի. Ըստ արխիվային նյութերի, պատմական փաստերի, ժամանակակիցների հիշողությունների, Երևան, 2016։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։