Բորիս Մնացականյան
Բորիս Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1940 (83 տարեկան) Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և ջրաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն և Ջրաբանություն |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1998) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և հայերեն |
Բորիս Պապիկի Մնացականյան (հունվարի 16, 1940, Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ-ջրաբան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1976)։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1998)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Մնացականյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 16-ին Արճիս (այժմ Տավուշի մարզ) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1965-1989 թվականներին եղել է Անդրկովկասյան ջրաօդերևութաբան գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1990 թվականից դասախոսում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում։ 2002 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1992 թվականից՝ Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ջրաբանության բաժանմունքի վարիչ։ Մնացականյանը ղեկավարել է ՀՀ ջրային պաշարների համալիր օգտագործման, գետերի հոսքի, հաշվեկշռի, ջրաբանության ատլասի, հիմնահարցերի ջրաբանության բնութագրերի կազմման աշխատանքները[1]։
Համահեղինակ է ՀԽՍՀ գյուղատնտեսական (ռուսերեն, 1984), Հայաստանի ազգային (հ. 1, 2007) ատլասների, «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ (2006):
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի գետերի և լճերի ջրագրությունը, Երևան, 2002:
- ԼՂՀ և հարակից տարածքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը, Երևան, 2004[2][3]:
- Շիրակի կլիման և ջրերը, Երևան, 2005:
- Հայաստանի ջրային հաշվեկշիռը, Երևան, 2005[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 154։
- ↑ Մնացականյան Բորիս Պապիկի (2005)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու հարակից տարացքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը (հայերեն)։ Երեւանի համալս. հրատ.։ ISBN 9785808406223
- ↑ Մնացականյան Բորիս Պապիկի, Առաքելյան Յուրի Ալեքսանդրի (2005)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու հարակից տարածքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808406223
- ↑ Մնացականյան Բորիս (2005)։ Հայաստանի ջրային հաշվեկշիռը (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789994110049