Բորիս Մալախով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Մալախով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 30, 1953(1953-07-30)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր նոյեմբերի 26, 2012(2012-11-26) (59 տարեկան)
Վախճանի վայր Պրետորիա, ՀԱՀ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Բորիս Մալախով (ռուս.՝ Бори́с Никола́евич Мала́хов, հուլիսի 30, 1953(1953-07-30), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2012(2012-11-26), Պրետորիա, ՀԱՀ), խորհրդային, ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայում։

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1975)։

  • 1975-1978 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։
  • 1978-1984 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ գլխավոր քարտուղարության երրորդ, երկրորդ քարտուղար։
  • 1984-1990 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար (մամուլի կցորդ)։
  • 1990-1992 թվականներին՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ավագ խորհրդական, քարտուղարության պետի տեղակալ։
  • 1992-1998 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, խորհրդական, ավագ խորհրդական։
  • 1998-2008 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի հոկտեմբերի 6-ից[1]-2012 թվականի նոյեմբերի 26-ը՝ Զամբիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 26-ին[2][3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի մարտի 5)[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել։ Ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента РФ от 06.10.2008 N 1444 «О назначении Малахова Б. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Замбии»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Посол РФ в Замбии скончался после операции аортокоронарного шунтирования, проведенной в ЮАР
  3. Скончался посол России в Замбии Борис Малахов
  4. Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 1-го класса

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]