Բորիս Իզյումսկու փողոց (Վոլգոդոնսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Իզյումսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎոլգոդոնսկ
Երկարություն450 մետր
Անվանվել էԲորիս Իզյումսկի
Փոստային ինդեքս347386

Բորիս Իզյումսկու փողոց (ռուս.՝ Улица Бориса Изюмского), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքի նորակառույց 17-րդ թաղամասում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վոլգոդոնսկի պատվավոր քաղաքացի Բորիս Վասիլևիչ Իզյումսկու (1915-1984) պատվին[1]։ Գտնվում է իրեն զուգահեռ Գեորգի Շպաչենկոյի և Գագարինի փողոցների միջև։ Երկարությունը 450 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոդոնսկ քաղաքի նորակառույց 17-րդ թաղամասի Բորիս Իզյումսկու փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Գեորգի Շպաչենկոյի և Գագարինի փողոցների միջև։ Երկարությունը 450 մետր է։ Փողոցում կա համարակալված 33 շինություն։

Բորիս Իզյումսկու փողոցի փոստային դասիչն է՝ 347386։

Նորակառույց 17-րդ թաղամասի այս փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վոլգոդոնսկի պատվավոր քաղաքացի Բորիս Վասիլևիչ Իզյումսկու (1915-1984) պատվին[1]։ Ծնվել է Ցարիցինում (այժմ` Վոլգոգրադ)։ 1917 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաք, որտեղ էլ անցել են Իզյումսկու մանկությունն ու պատանեկությունը։ Ապրել և ստեղծագործել է նաև Նովոչերկասկում և Դոնի Ռոստովում։ 1995 թվականի հունիսի 2-ին նրան հետմահու շնորհվել է Վոլգոդոնսկի պատվավոր քաղաքացու կոչում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «6 марта – День почетного жителя Волгодонска Бориса Изюмского».
  2. «Борис Васильевич Изюмский».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]