Բորիս Գավրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Գավրիլով
Ծնվել է1908
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1990
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզութաթերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Բորիս Գավրիլով (1908, Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - 1990), լեռնահրեական գրող, թաթական (լեռնահրեական) լեզվի առաջին դպրոցի ստեղծողը և առաջին ուսուցիչը։ Նա թաթերենի քերականության, դասագրքերի և թաթական լեզվի բառարանի հեղինակն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վարձու բանվորի ընտանիքում։ 1915 թվականից սովորել է Շուլու եշիվայում։ Մեծացել է ռուսների միջավայրում և լավ գիտեր ռուսերեն։ 1917 թվականից հետո սովորել է ռուսական դպրոցում։

1926 թվականին ընդունվել է Արդյունաբերական համալսարանի աշխատավորության ֆակուլտետ (Լենինգրադ, այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Սակայն մի քանի ամիս անց հեռացվում է անանուն նամակների պատճառով, որտեղ ասվում է, որ նա կուլակի երեխա է։ Վերադառնալով Դերբենտ, նա փոխել է իր ազգանունը և դարձել Գավրիլով (իր հոր անունով)։

1927 թվականի գարնանը նա տեղափոխվել է Մաջալիս (Կայտագսկի շրջան), որտեղ նա ստեղծել է թաթական դպրոց։ 1927 թվականի օգոստոսից Գավրիլովը և իր կինը՝ Օլգան, որը մանկավարժական համալսարանի ուսանողուհի էր, ուսուցանում էր այդ դպրոցում։ Նա կազմեց ուսուցողական ծրագիր, բառարան և դասագիրք թաթերեն (լեռնահրեաերեն) լեզվով։

1930 թվականին տեղափոխվել է Դերբենտ՝ Արոն Էրլիչի անվան նոր թաթական (լեռնահրեական) դպրոց։ Դպրոցում աշխատելուց հետո, նա ավարտել է Դերբենտի մանկավարժական տեխնիկումը։ 1930-ական թվականներին նա գրել է թաթերեն (լեռնահրեական) լեզվի քերականությունը, հնչյունաբանությունը և ձևաբանությունը, որոնք հրատարակվել են 1940-1941 թվականներին։ 1930 թվականից եղել է «Захметкеш» առաջին թերթի թղթակիցը։

Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրերից նա կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1946 թվականի վերջին նա զորացվում է և վերադառնում Դերբենտ[2]։

Մինչեւ 1947 թվականը աշխատել է որպես Կագանովիչի անվան թաթական դպրոցի տնօրեն։ Հետագայում նա տարբեր վարչական պաշտոններ է զբաղեցրել։ 1989 թվականին, ազգային դպրոցների վերածննդից հետո, նա հրատարակեց թաթական «Այբբենարանը» առաջին դասարանցիների համար, որը հրատարակվեց 1990 թվականին։ Հեղինակել է նաև «թաթ-ռուսերեն, ռուս-թաթերեն բառարանը»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Գավրիիլ Երմիյաև, ծնունդով Կուբայից (Ադրբեջան)
  • Որդի - Միխայիլ, մանկավարժ, լրագրող, «Ватан» և «Кавказская газета» թերթերի գլխավոր խմբագիր, բանաստեղծ։
  • Թոռը՝ Սեմյոն, բանաստեղծ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Захметкеш» («Труженик») թերթում 1920-ականների վերջին[3]։ 1930-ականների վերջին նա հավաքեց Կայտագսկի շրջանի թաթական ժողովրդական բանահյուսությունը[4]։

Նա Մաջալիսում հարմոնահար Յակուբի պատմածից գրի է առել «Հեյդար և Մարալ» պոեմը և կատարել դրա մշակումը։ 1938 թվականից սկսած, պայմանավորված Դաղստանի ժողովուրդների գրի փոխարինմանը կիրիլիցայի, նախապատրաստել է և հրատարակել է «Այբբենարան», «Թաթական լեզվի քերականություն» և «Թաթական լեզվի ուղագրական բառարան»[4][5]։

Հետպատերազմյան տարիներին թաթական «Ватан Советиму» («Մեր սովետական հայրենիք») ալմանախում հրատարակեց բանաստեղծություններ, պատմություններ, պիեսներ և թարգմանություններ։ Նա հրատարակեց բանաստեղծությունների երեք ժողովածուներ՝ 1980 թվականին՝ «Թաթական լեռնահրեական անթոլոգիապոեզիայի»։

Բորիս Գավրիլովի բանաստեղծություններում ընթերցողը կարող է զգալ իր բանաստեղծական ոգեշնչումը և մայրենի լեզվի գերազանց իմացությունը ... Բանաստեղծական ստեղծագործության մեջ նա հրաշալի ունակություններ է ցուցաբերել։
- - Հեգգիլ Ավշալումով, Դաղստանի ժողովրդական գրող ( Բ. Գավրիլովի բանաստեղծությունների ժողովածուի նախաբանից)

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փերի Խանում - (դրամա, 1932) 1938 թվականին բեմադրվել է Թաթական պետական թատրոնում (Դերբենտ)[6], խաղացանկում է 1990 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юзбекова Э. М. Культурный опыт полиэтнического российского региона // Ярославский педагогический вестник. — 2011. — Т. 1. — № 3. — С. 286-294.
  2. Бахшиева С. (2012 թ․ մարտի 19). «Таты в Великой Отечественной войне». Движение «Свободный Лезгистан». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Литература». Горские евреи. История, этнография, культура. Исток. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  4. 4,0 4,1 «История газеты : Они создали «Ватан»». Республиканская газета «Ватан» на еврейском языке. 2011 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  5. Постановление Бюро Дагестанского обкома ВКП(б) и Президиума ЦИК Дагестанской АССР «О переводе письменности народностей Дагестана с латинизированного на русский алфавит на основе кириллицы» (1938).
  6. Исмаилов Ф. Вчера и сегодня татского театра // Дагестанская правда. — 2011, 5 августа.